Print this page
08/06/2021 - 12:00

«Ենթադրենք ընտրութիւններում պարտւում է, եւ յաջորդիւ յաջողում է բախումներ հրահրել... Ի՞նչ կը լինի յետոյ». Կարէն Վրթանէսեանը անդրադարձել է ընտրութիւններում Փաշինեանի պարտութեան սցենարին

«Ռազմինֆօ» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագէտ Կարէն Վրթանէսեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ի՞նչ ցոյց տւեց քարոզարշաւի մեկնարկը. Նիկոլն առաջին իսկ վայրկեանից բռնութիւնների է դիմում + սպառնում է քաղաքացիական պատերազմով կամ, առնւազն, քաղաքացիական բախումներով։

«alikonline.ir» - «Ռազմինֆօ» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագէտ Կարէն Վրթանէսեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ի՞նչ ցոյց տւեց քարոզարշաւի մեկնարկը. Նիկոլն առաջին իսկ վայրկեանից բռնութիւնների է դիմում + սպառնում է քաղաքացիական պատերազմով կամ, առնւազն, քաղաքացիական բախումներով։

1) Այսօր Արմաւիրում 3 հոգու ձերբակալել են «Նիկոլ՝ դաւաճան» գոռալու համար, ընդ որում մէկին պատրաստւում են քրէական յօդւածով փակել։

2) Նիկոլը ոչ միայն համարեայ ուղիղ տեքստով սպառնում է քաղաքացիական պատերազմ հրահրել (այդ մասին այսօր արդէն գրեցի), այլ ակնարկում է, որ ամսի 21-ին իր հետեւորդներին դուրս կը բերի հրապարակ Քոչարեանի հետ «մենամարտելու»։

Այս յայտարարութիւնից կարելի է ենթադրել, որ Նիկոլը հոգեբանօրէն պատրաստում է իր կողմնակիցներին, այսպէս ասած, Թրամփի սցենարին։

Մի կողմից զգում է, որ իրական ընդդիմութեան վարկանիշն օրեցօր աճում է, եւ արդէն գիտակցում է, որ իր յաղթանակն այլեւս երաշխաւորւած չէ։ Միւս կողմից հասկանում է, որ ակնյայտ պարտութեան դէպքում ուժային կառոյցների աջակցութիւնը միանգամից կորցնելու է (այնտեղ առանց այն էլ կուշտ են Նիկոլից)։

Այդ իսկ պատճառով քաղաքացիական բախումների ցրցամ է տալիս։ Որոնց համար զինւած մարդիկ նա արդէն ունի՝ սկսած նոյեմբերի 12–13-ից իր առանձնատունը պաշտպանող «կամաւորներից», վերջացրած իր մերձաւորների ստեղծած պահնորդական ընկերութիւնների զինւած աշխատակիցներով եւ որոշ օլիգարխների թիկնազորներով։

Ու եթէ յաջողեց եւ բախումները զոհերի բերեն, նա շանս կը ստանայ «Մարտիմէկ» սցենարի նոր ռիմէյքի, նոյնիսկ եթէ ջախջախւած լինի ընտրութիւններում։

Տեսէ՛ք... Ենթադրենք ընտրութիւններում պարտւում է, եւ յաջորդիւ յաջողում է բախումներ հրահրել... Ի՞նչ կը լինի յետոյ։

Նախ՝ միանգամից՝ ռուբիլնիկի մէկ շարժումով, կը միանան սորոսական եւ արեւմտեան բոլոր այլ ցանցերը, որոնք այս 3 տարի քնած էին ու «չէին նկատում», թէ ինչպէս էր Նիկոլը ոտնահարում այն արժէքները, որոնց համար նրանք, իբր, կոչւած են պայքարելու։ Սրանք մեծ ոգեւորութեամբ կը սկսեն նորից փչել «արնախում նախկինների» փուչիկը։

Երկրորդը, Արեւմուտքը միանգամից կը զարթնի ու կը սկսի նկատել բաներ, որոնք այս 3 տարում «չէր նկատում»։

Քանի որ յետընտրական փուլն էլ եւ ընդհանրապէս եկող տարիներն էլ ահաւոր ծանր են լինելու, ապա ժողովրդի սպասելի դժգոհութիւնների վրայ քաղաքական կապիտալը վերականգնելու շանսը Նիկոլը երբեք բաց չի թողնի։ Նոյնիսկ եթէ բանտարկւած կամ արտասահմաններ փախած լինի։

Ու եթէ կարողացաւ յունիսի 20-ից յետոյ նոր Մարտիմէկ հրահրել, ապա թէկուզ 10–15 տարուց դա կարող է դառնալ իր վերադարձի շանսը։

[Նկարագրածս սցենարում հաշւի չեմ առել Ալիեւի՝ մեր նախընտրական գործընթացների վրայ ազդելու գործօնը, դրա հաւանականութիւնն էլ է շատ մեծ։]

 

Յարակից լուրեր