Հա

Քաղաքական

08/06/2021 - 12:40

«Կապիտուլեանտի բառապաշարը մատնում է այն ամէնը, ինչը նա իրականում մտածում է մեր զինւորի մասին». Տիգրան Աբրահամեան

Անվտանգային հարցերով փորձագէտ, «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիւ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամեանըֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Անվտանգային հարցերով փորձագէտ, «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիւ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամեանըֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Թողէք թող խօսի, որ ով էլ դրան իր ողջ էութեամբ դեռ չի իմանում՝ ճանաչի։

Թէ բա զինւորներին կոնֆետներ են շպրտել, գերիները, ոչինչ, մի քիչ էլ կը սպասեն։
Կապիտուլեանտի բառապաշարը մատնում է այն ամենի մասին, ինչը նա իրականում մտածում է մեր զինւորի, մարդու, հայի մասին։

Նրա աչքերում մեր գերիները, զինւորները մարդիկ են, ովքեր նոյնիսկ իրենց մահով կամ տանջանքներով պէտք է ծառայեն սրանց քմահաճոյքներին։

Այս անբարոյական ձեւակերպումների մասին շատ բան կարելի է ասել՝ ամենածանր մեղադրանքներով եւ հայհոյանքներով, բայց միայն ասելով ոչինչ չի փոխւի։

Սրանց հանդուրժելու ժամանակը վաղուց է անցել, իսկ նրանց հեռացնելու «ճակատամարտին» հաշւած օրեր են մնացել։

Կատարէք սրանց հեռացնելու եւ երկրին ապրելու շանս բերելու ձեր վճռական քայլը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։