Հա

Քաղաքական

08/06/2021 - 13:20

«Պատերազմի ընթացքում կոպտագոյն սխալները յանգեցրին պարտութեան, եւ դրանցից մէկը եղել է «Լելէ Թեփէի» ուղղութեամբ կոնտր-հարւածները»․ Իւրի Խաչատուրով

Անգամ այս 3 տարիների ընթացքում կազմաքանդւող բանակը կարող էր յաղթանակ տանել, իսկ վատագոյն դէպքում պատերազմը կարող էինք կանգնեցնել Հայաստանի սահմաններից բաւականաչափ հեռու, ոչ թէ Սեւ լճի տարածքում։ Այս մասին այսօր Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշաւի ժամանակ ասաց գեներալ-գնդապետ Իւրի Խաչատուրովը։

«alikonline.ir» - Անգամ այս 3 տարիների ընթացքում կազմաքանդւող բանակը կարող էր յաղթանակ տանել, իսկ վատագոյն դէպքում պատերազմը կարող էինք կանգնեցնել Հայաստանի սահմաններից բաւականաչափ հեռու, ոչ թէ Սեւ լճի տարածքում։ Այս մասին այսօր Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշաւի ժամանակ ասաց գեներալ-գնդապետ Իւրի Խաչատուրովը։ Գրում է Tert.am-ը:

«Ըստ իշխանութիւնների` այս պատերազմը անհնար էր յաղթել, բայց պէտք է ասեմ, որ կոպիտ սխալների շարքը յանգեցրեց պարտութեան եւ ամենամեծ սխալը եղել է ՊՆ ԶՈՒ-ի ոչ լիարժէք մարտական պատրաստւածութիւնը, եթէ բանակը լինէր լիարժէք պատրաստւած եւ ճիշտ մարտական դիրքերում, ոչ թէ կոնտր-հարվածներ հասցնէր «Լելէ Թեփէի» ուղղութեամբ, որը անհրաժեշտ չէր, անգամ այս վիճակում գտնւող բանակը կարող էր յաղթանակ տանել»,- ասաց Իւրի Խաչատուրովը։

Նա նաեւ նշեց, որ մարդկանց ուզում են վախեցնել, ասելով, որ կը գայ նոր իշխանութիւն, եւ կը սկսւի պատերազմ։

«Պէտք է ասեմ, որ եթէ չլինէր այս իշխանութիւնը, որը երկիրը հասցրեց պատերազմի, պատերազմ առհասարակ չէր լինի։ Ուզում եմ նշել, որ ես որեւէ դաշինքում չկամ, բայց կողմ եմ բոլոր նրանց, ովքեր դէմ են Նիկոլ Փաշինեանին»,- նշեց նա։

Գեներալ-գնդապետը նաեւ անդրադարձավ Նիկոլ Փաշինեանի երէկւայ յայտարարութեանը։

«Վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատարը, որը խօսում է ինչ-որ կոնֆետների մասին, բայց մենք գիտենք նրա հակումը քաղցրաւենիքի նկատմամբ՝ ելակներ, կոնֆետներ, եւ նա բանակի մասին խօսելիս ուրիշ ոչինչ չի կարողանում ասել»,- ընդգծեց գեներալ-գնդապետ Խաչատուրովը։

Նա նաեւ նշեց, որ Արցախեան առաջին պատերազմի ընթացքում բանակի կարգավիճակը եղել է շատ աւելի ծանր, բայց յետպատերազմեան փուլում ամէն բան հնարաւոր է եղել վերականգնել։

«1994 թւականի պատերազմից յետոյ բանակում ոչինչ չի եղել, ոչ մի կահաւորում, եւ ռազմական կահաւորումը եղել է յետպատերազմեան շրջանում, եւ այդ կահաւորումը հերիքել է անգամ մինչեւ այս պատերազմը»,- ասաց Իւրի Խաչատուրովը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։