Հա

Քաղաքական

08/06/2021 - 14:10

«Մենք ենք այն քաղաքական ուժը, որն ունի գիտելիք, փորձ, կամային յատկութիւններ եւ վճռականութիւն երկիրը այս վիճակից հանելու համար». Ռոբերտ Քոչարեան

Մենք առջեւում ունենք ճակատագրական իրադարձութիւն, բայց այս ընտրութիւններին մեր գնալու նպատակը զուտ թիմի փոփոխութիւնը չէ եւ առհասարակ՝ այս ընտրութիւնները անձերի մասին չեն։ Այս մասին այսօր Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշաւի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ եւ դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարեանը։

«alikonline.ir» - Մենք առջեւում ունենք ճակատագրական իրադարձութիւն, բայց այս ընտրութիւններին մեր գնալու նպատակը զուտ թիմի փոփոխութիւնը չէ եւ առհասարակ՝ այս ընտրութիւնները անձերի մասին չեն։ Այս մասին այսօր Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշաւի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ եւ դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարեանը։ Գրում է Tert.am-ը:

«Այս ընտրութիւնները ունեն իւրայատկութիւն, որը հետեւեալն է՝ մենք ուզում ենք ունենալ անվտանգ երկիր, թէ՞ ուզում ենք ծնկաչոք ապրել, մենք ուզում ենք ունենալ թռիչքաձեւ, աճող տնտեսութիւն, թէ՞ մենք ուզում ենք, որ շարունակի աճել գործազրկութիւնը, աղքատութիւնը եւ արտագաղթը, մենք ուզում ենք ներքին համերաշխութիւն, կայունութիւն, թէ՞ ուզում ենք, որ շարունակւի ատելութեան մթնոլորտը ներսում։ Այս երկընտրանքի առջեւ է այսօր կանգնած մեր երկիրը եւ ընտրութիւնը հէնց դրա մասին է, ոչ թէ անձերի, քաղաքական ուժերի եւ միաւորների»,- ասաց Ռոբերտ Քոչարեանը։

Նա նաեւ խորհուրդ տւեց քաղաքացիներին կատարել 3 քայլ, ըստ որոնց նրանք կը հասկանան, թէ որ քաղաքական ուժին պէտք է ձայն տալ յունիսի 20-ին սպասւող արտահերթ ընտրութիւնների ժամանակ, նաեւ ընդգծեց՝ երկրի առաջ ծառացած խնդիրները գործող իշխանութիւնը չի կարող լուծել։

«Վերցրէք թուղթ ու գրիչ եւ փորձէք թղթին տալ, թէ ձեր կարծիքով՝ որոնք են երկրի առջեւ կանգնած հիմնական խնդիրները, որոնք պահանջում են առաջնահերթ լուծումներ եւ ինքներդ ձեզ հարց տւէք, թէ այս իշխանութիւնը արդեօ՞ք ի վիճակի է այս խնդիրները լուծել։ Առաջարկում եմ վերցնել ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւնների եւ դաշինքների ցուցակը եւ որոշել, թէ ձեզ համար ո՞րն է այն քաղաքական ուժը, որն ունի բաւարար գիտելիքներ փորձ, բաւարար կամային յատկութիւններ, վճռականութիւն երկիրը այս վիճակից հանելու համար եւ մենք համարում ենք, որ այդ ուժը մենք ենք»,- նշեց ՀՀ 2-րդ նախագահը։

Նա նաեւ անդրադարձաւ Սուրիկ Խաչատրեանին Սիւնիքի մարզպետ նշանակելու լուրերին եւ նշեց, որ հարց տւողը բաւականին լաւ հումորի զգացում ունի։

«Դաշինքում է նաեւ «Վերածնւող Հայաստան» կուսակցութիւնը եւ ես կարծում եմ, որ երբ մենք դառնանք գործող ուժ, նրանք կը կարողանան Սիւնիքում ապահովել կադրային պոտենցիալ եւ կառաջարկեն այն մարդուն, որը կը կարողանայ լինել մարզպետ եւ պատասխանատւութիւն կրել այս տարածքի զարգացման համար»,- ասաց Ռոբերտ Քոչարեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։