Հա

Քաղաքական

09/06/2021 - 08:25

«Տղայ ես, քո տղուն հերութիւն արա ու երեխեքին մի խառնի քաղաքականութեան մէջ»․ Սաղաթելեանի՝ Աշոտ Փաշինեանին գերիների դիմաց տալու Փաշինեանի յայտարարութեան մասին

«Տղայ ես, քո տղուն հերութիւն արա ու երեխեքին մի խառնի քաղաքականութեան մէջ»․ Սաղաթելեանի՝ Աշոտ Փաշինեանին գերիների դիմաց տալու Փաշինեանի յայտարարութեան մասին:

«alikonline.ir» - Մեր երկրում պտտւում է պարտութեան, ամօթի եւ խայտառակութեան ուրւականը, պարզւում է նաեւ, որ այդ ուրւականը մշտապէս հարբած է, այսօր ընկել է Հայաստանի գիւղերը, կրկին ջղաձգւել է, կրկին զառանցում է: Այս մասին յունիսի 9-ին համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ խօսելով Փաշինեանի մասին:

«Այս մարդը մեր ժողովրդին շարունակում է վախեցնել պատերազմով, յաճախ զիջումներով եւ իր զիջումները հիմնաւորում է նրանով, որ որպէսզի նոր պատերազմ չլինի, պէտք է նոր տարածքներ տանք: Մենք ասել ենք՝ որքան զիջումներ տանք, այնքան դրանք աւելանալու են եւ սրա դէմը միայն կարող է առնել հզօր բանակը եւ այն մարդիկ, որոնք կարող են դիմագրաւել մեր պետականութեանը սպառնացող վտանգներին»,- ասաց նա:

Սաղաթելեանը նշեց, որ «Հայաստան» դաշինքում այն մարդիկ են, որոնք գիտեն, թէ ինչ է պատերազմը եւ կորուստը իսկ այս իշխանութեան պարագայում նոյն պատկերը չէ եւ վերջիններիս հեռացնել է պէտք:

Սաղաթելեանն անդրադարձաւ Փաշինեանի յայտարարած այն պատարստակամութեանը, թէ Աշոտ Փաշինեանին կարող է տալ  բոլոր գերիների դիմաց: «Այս մարդը շարունակում է իր կապիկութիւնները, տղայ ես, քո տղուն հերութիւն արա ու երեխեքին մի խառնի քաղաքականութեան մէջ, մենք գիտենք, որ դու յանուն քո աթոռի քո կնոջն էլ, քո երեխեքին էլ, ժողովրդին էլ յանձնելու ես»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։