Հա

Քաղաքական

09/06/2021 - 09:40

«Այս իշխանութեան ժամանակ աճել է միայն մի քանի ցուցանիշ՝ աղքատութիւն, գերեզմանների թիւ, արտագաղթ». Ռոբերտ Քոչարեան

Մարդկանց մօտ կայ տագնապի զգացում, որ մենք կորցնում ենք մեր հայրենիքը, որ այս իշխանութիւնը ի վիճակի չէ եւ ընդունակ չէ ապահովել մեր ժողովրդի անվտանգութիւնը: Սա իսկապէս իրավիճակի փոփոխութիւն է:

«alikonline.ir» - Մարդկանց մօտ կայ տագնապի զգացում, որ մենք կորցնում ենք մեր հայրենիքը, որ այս իշխանութիւնը ի վիճակի չէ եւ ընդունակ չէ ապահովել մեր ժողովրդի անվտանգութիւնը: Սա իսկապէս իրավիճակի փոփոխութիւն է:

Սա սովորական ընտրութիւն չէ,- եղեգնաձորցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի՝ յայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը: Նա նշեց, որ այսօր այս տագնապը եւ դրա աղբիւրը հեռացնելու համար պատրաստ են միաւորւել նոյնիսկ մարդիկ, որոնք պատրաստ չէին դա անել մէկ տարի առաջ, երկու-երեք տարի առաջ:

«Մենք այս թիմով դիմում ենք ձեզ. տւէք մեզ ձեր վստահութեան քւէն: Մենք այն մարդիկ ենք, որ երբեք սուտ չենք ասում, պատասխանատւութիւնից երբեք չենք խուսափում:

Մենք ունենք գիտելիքներ, փորձ, կամք, վճռականութիւն սրանց քշելու համար, բայց մենք դրա համար չենք գալիս. մենք գալիս ենք ապագայ կառուցելու համար: Ընտրութիւնը հաշւետւութիւն է երկրի համար. այս իշխանութիւնը ասելիք չունի: Չի ուզում ասել, թէ ինչ վիճակում է ընդունել երկիրը եւ ինչ վիճակով է գնում ընտրութիւնների:

Այս իշխանութեան ժամանակ աճել է միայն մի քանի ցուցանիշ՝ աղքատութիւն, գերեզմանների թիւ, արտագաղթ: Այդ անկումը կանխելու համար բոլորս միասին յունիսի 20-ին հասնելու ենք յաղթանակի»,- նշեց Ռոբերտ Քոչարեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։