Հա

Քաղաքական

09/06/2021 - 10:25

«Սամուէլ Ալեքսանեանը կասկածներ ունի, որ Փաշինեանի իշխանութիւնը չի վերարտադրւի, եւ որոշել է աշխատել խիստ զգուշաւոր»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինեանի սրտի օլիգարխ, 2018-ից յետոյ առաջինը դաւանափոխ եղած գործարար Սամուէլ Ալեքսանեանի թիմն անորոշութեան մէջ է։ Նրանք չգիտեն, թէ ում համար պէտք է աշխատեն, որ ուժի համար «տոկոսներ խփեն»։

«alikonline.ir» - «Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինեանի սրտի օլիգարխ, 2018-ից յետոյ առաջինը դաւանափոխ եղած գործարար Սամուէլ Ալեքսանեանի թիմն անորոշութեան մէջ է։ Նրանք չգիտեն, թէ ում համար պէտք է աշխատեն, որ ուժի համար «տոկոսներ խփեն»։ Մինչ այս պահը նրանց հրահանգ չի իջեցւել, ինչպէս 2018-ի խորհրդարանական ընտրութիւններին էր, երբ հաւաքում էր տղերքին, ժողով անում ու ցուցումներ տալիս, թէ ով ինչ պէտք է անի։ Եւ ներքին օղակների աշխատողները նաեւ այդ փուլում փող աշխատելու հնարաւորութիւն էին ստանում։

Թիմակիցները չեն բացառում, որ Ալեքսանեանն իրեն բնորոշ հոտառութեամբ հասկացել է, որ իշխանական նաւը խորտակւում է, «ստրախովկա» է պահում։ Նա էլ, ինչպէս շատերը, կասկածներ ունի, որ Փաշինեանի իշխանութիւնը չի վերարտադրւի, եւ որոշել է աշխատել խիստ զգուշաւոր, բացառապէս ամենավստահելիների միջոցով եւ չվտանգել իր կարողութիւնը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։