Հա

Քաղաքական

09/06/2021 - 11:50

«Կապիտուլեանտ վիժւածքը յանձնել է 187 գիւղ, 6 քաղաք՝ տնից ու հայրենիքից զրկելով 38154 քաղաքացու». Միքայէլ Մինասեան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«Կար ժամանակ, երբ պետութիւն էինք, արժանապատւութիւն ու հայրենիք ունէինք, իսկ երկիրը՝ պաշտպանւած սահմաններ: Այդ ամէնն արդէն անցեալում է, ինչպէս մեր յաղթանակն ու 30-ամեայ պատմութիւնը, թափւած արիւնն ու ազգային հարստութիւնը, որն այլեւս մերը չէ:

«alikonline.ir» - Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«Կար ժամանակ, երբ պետութիւն էինք, արժանապատւութիւն ու հայրենիք ունէինք, իսկ երկիրը՝ պաշտպանւած սահմաններ: Այդ ամէնն արդէն անցեալում է, ինչպէս մեր յաղթանակն ու 30-ամեայ պատմութիւնը, թափւած արիւնն ու ազգային հարստութիւնը, որն այլեւս մերը չէ:

Կապիտուլեանտ վիժւածքը յանձնել է 187 գիւղ, 6 քաղաք՝ տնից ու հայրենիքից զրկելով 9396 ընտանիքի, 38154 քաղաքացու:

Նա յանձնել է 107 դպրոց, 17 մակապարտէզ, 161 վանք ու եկեղեցի:

Յանձնել է 591 խաչքար, 39 բերդ, ամրոց ու սրբավայր, 4000 պատմամշակութային յուշարձան:

Յանձնել է 12 թանգարան, 20345 ցուցանմուշ:

Մսաղացն է նետել 5000 հայի, 11,000-ին դարձրել է հաշմանդամ: Գերիների ու անհետ կորածների թիւը վիժւածքը գաղտնի է պահում:

Եւ այս ազգային աղէտի միակ մեղաւորը, պատասխանատուն ու շահառուն, հիմա չարիքի պէս շրջում է Հայաստանով մէկ՝ լափառոշ բերանը բացելով մարդկանց հասցէին, որոնց ստեղծածը յանձնել է, աւիրել ու ոչնչացրել:

Վիժւածքն անգամ չի էլ հասկանում, որ ատելութիւն տարածելով միայն խտացնում է իր հանդէպ եղած զզւանքը»: 

Միքայէլ Մինասեանը նաեւ տեսանիւթ է հրապարակել: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։