Հա

Քաղաքական

09/06/2021 - 11:55

«Այսպիսի, ոչ միայն պետութեան ղեկավար, այլեւ քաղաքական գործիչ չէր կարող լինել աշխարհի որեւէ երկրում». Աւետիք Իշխանեան

Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«alikonline.ir» - Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«ՉՀԱՅԵՐ, ՉՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ՉՄԱՐԴԻԿ

Այսօրւայ պաշտօնակատար կոչւած թիւրիմացութեան ճղճղան խօսքերը չեմ կրկնի, կարծում եմ բոլորը լսել են։ Այսպիսի, ոչ միայն պետութեան ղեկավար, այլեւ քաղաքական գործիչ չէր կարող լինել աշխարհի որեւէ երկրում։ Դրան չէին ընդունի, ոչ միայն եւրոպական, ժողովրդավարական, այլեւ ցանկացած արժանապատւութիւն ունեցող երկրի ժողովուրդ։

Այն գարշաբարբաջանքներից յետոյ որոնցով ղժղժում է թիւրիմացութիւնը, այլեւս Հայաստանում ով ձայն տայ դրա անհայրենիք, ողորմելիներից կազմւած ստրկաթայֆային, ոչ միայն հայ, քաղաքացի, այլեւ մարդ կոչւելու իրաւունք չունի։ Ընտրութիւններից յետոյ կերեւայ, թէ Հայաստանում որքան չհայեր, չքաղաքացիներ եւ չմարդիկ կան։ Երանի ընտրութիւնները գաղտնի չլինէին։

Յ․Գ․- Անիմաստ է խօսել այն մասին, որ թիւրիմացութեան այդ խօսքերից յետոյ ՀՀ ԿԸՀ-ը պէտք է զրկէր ստրկաթայֆային ընտրութիւններին մասնակցելուց, իսկ դատախազութիւնը քրէական գործ յարուցէր պաշտօնակատար-թիւրիմացութեան նկատմամբ»։

 

Յարակից լուրեր

  • «Հասկացէք, ինչ-որ պահի նորանոր համաձայնութիւններ կը կնքւեն հզօրների միջեւ... եւ մենք կը մնանք, առնւազն առանց Արցախի»․ Աւետիք Իշխանեան
    «Հասկացէք, ինչ-որ պահի նորանոր համաձայնութիւններ կը կնքւեն հզօրների միջեւ... եւ մենք կը մնանք, առնւազն առանց Արցախի»․ Աւետիք Իշխանեան

    Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

  • Ոչ մի թիզ
    Ոչ մի թիզ

    Ինչպէ՞ս կը բնութագրէք, այն քաղաքական գործչին, ով գալիս է իշխանութեան հետեւեալ կարգախօսով «Քանի դեռ Ղարաբաղը չի միաւորւել մայր Հայաստանի հետ․․․ պայքար, պայքար մինչեւ վերջ» եւ յետոյ, իշխանութեան գալով, պատրաստակամութիւն յայտնում նոյն Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Կարծում եմ այս պարագայում կարող է լինել երկու բացատրութիւն։

  • «Ինչո՞վ ենք մենք մեղաւոր»․ Աւետիք Իշխանեան
    «Ինչո՞վ ենք մենք մեղաւոր»․ Աւետիք Իշխանեան

    Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

  • Չհասկացանք
    Չհասկացանք

    Տարբեր, այդ թւում արտասահմանյան, ԲՈՒՀ-երում դասերը սերտած, միջազգային սեմինարներում մասնակցած եւ տրւած կուրսերն անգիր արած «գերազանցիկ մասնագէտներն» այսօր ղեկավարում են Հայաստանի կարեւոր գերատեսչութիւնները, կամ «անկախ» փորձագէտի անւան տակ «լրջագոյն» վերլուծութիւններ անում եւ խորհուրդներ տալիս իրենց պաշտելի իշխանութեանը։

  • «Ողորմելի «ինքնիշխանութիւն»». Աւետիք Իշխանեան
    «Ողորմելի «ինքնիշխանութիւն»». Աւետիք Իշխանեան

    Իրաւապաշպան Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ադրբեջանը պաշտօնապէս յայտարարում է իր նպատակի՝ Հայաստանի ոչնչացման մասին։ Նախագահ Ալիեւն արդէն որերորդ անգամ խօսում է Ադրբեջանի՝ Սիւնիքի, Գեղարքունիքի, նաեւ Երեւանի նկատմամբ յավակնութիւնների մասին։ Արդէն Ադրբեջանի արտգործնախարարութիւնը Հայաստանը յայտարարում է Արեւմտեան Ադրբեջան։ Եւ ի՞նչ․․․ Եւ ոչինչ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։