Հա

Քաղաքական

09/06/2021 - 12:50

««Բուկլետ բաժանողը, միջոցառումների ժամանակ հացի վրայ յարձակւողը հէնց Փաշինեանն է»․ Սէյրան Օհանեան»․ «Հրապարակ»

«Ռոբերտ Քոչարեանի գլխաւորած «Հայաստան» դա­շինքը երկու օր շարունակ Սիւնիքի մարզում էր: Յունիսի 7-ին՝ Ագարակ, Մեղրի, Կապան, երէկ էլ Գորիս էին հասել: Քարոզարշաւի ընթացքում մենք փորձեցինք հարց ուղղել Ռոբերտ Քոչարեանին՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարեանի վերաբերեալ, ում մասին Նիկոլ Փաշինեանն ասել էր, թէ իր կողմից գեներալի ուսադիրներ ստացածը դարձել է Քոչարեանի բուկլետ բա­ժանողը Տաւուշում:

«alikonline.ir» - «Ռոբերտ Քոչարեանի գլխաւորած «Հայաստան» դա­շինքը երկու օր շարունակ Սիւնիքի մարզում էր: Յունիսի 7-ին՝ Ագարակ, Մեղրի, Կապան, երէկ էլ Գորիս էին հասել: Քարոզարշաւի ընթացքում մենք փորձեցինք հարց ուղղել Ռոբերտ Քոչարեանին՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարեանի վերաբերեալ, ում մասին Նիկոլ Փաշինեանն ասել էր, թէ իր կողմից գեներալի ուսադիրներ ստացածը դարձել է Քոչարեանի բուկլետ բա­ժանողը Տաւուշում:

Բայց Քոչարեանը չկարողացաւ պահ գտնել՝ մեր հարցերին պա­տասխանելու, փոխարէնն այս թե­մայով մի քանի հարց ուղղեցինք «Հայաստան» դաշինքի անդամ, պաշտպանութեան նախկին նախա­րար Սէյրան Օհանեանին:

 

- Պարո՛ն Օհանեան, ճի՞շտ է, որ Օնիկ Գասպարեանը Տաւուշում աջակցում է «Հայաստան» դա­շինքին:

- Ես այդ մասին տեղե­կութիւն չունեմ, որովհետեւ Օնիկ Գասպարեանի հետ այս քաղաքա­կան գործընթացների շրջանակում չեմ հանդիպել:

 

- Նիկոլ Փաշինեանը նրան հեգնում էր, թէ դարձել է Ռոբերտ Քոչարեանի բուկլետ բաժանողը Տաւուշում:

- Ուրեմն, Նիկոլ Փաշինեանն իրաւունք չունի այդպիսի կարծիք յայտնելու: Բուկլետ բաժանողը, փողոցներում քայլողը, տարբեր միջոցառումների ժամանակ սննդի, հացի վրայ յարձակւողը, ակնյայտ երեւում է, որ ինքն է: Եւ երկրորդը՝ որեւիցէ մի գեներալ Նիկոլ Փա­շինեանի գրպանի գեներալը չէ:

 

- Բայց Փաշինեանն այնպէս է ներկայացնում, ասես ինքն է այդ գեներալներին ծնել, ասում է, որ ինքն է նրանց գեներալ-լէյտենանտի, գեներալ-գնդապետի կոչում շնորհել, ու հիմա նրանք դուրս են եկել իշխանութեան դէմ:

- Այսինքն՝ նա արժանի չի եղել, որ ինքը շնորհել է գեներալ-գնդապետի կոչում: Եթէ արժանի չի եղել, ու ինքը շնորհել է, ուրեմն ՀՀ վարչա­պետը յանցագործ է, որ անարժան մարդկանց է շնորհել: Իսկ եթէ շնորհել է արժանի մարդկանց, իսկ Օնիկ Գասպարեանը եւ շատ այլ գեներալներ բանակի ակունքնե­րում կանգնած մարդիկ են, Նիկոլ Փաշինեանն իր ռազմական եւ կա­ռավարման գիտելիքներով շատ փոքր մարդ է, որ հասնի նրանց: Իսկ արժանիները կարող են իրենց կարծիքը համարձակ արտայայտել ցանկացած տեղում:

 

- Դուք նորմա՞լ էք վերաբերւում նրան, որ Օնիկ Գասպարեանն աջակցում է ձեր թիմին:

- Իհարկէ, նորմալ եմ վերա­բերւում, ինքը մեր ծառայակից եւ մարտական ընկերներից է, եւ ես նրան յարգում եմ:

 

- Բայց Օնիկ Գասպարեա­նի շուրջ բազմաթիւ հակասական կարծիքներ կան, որ նա եւս իր մեղքի բաժինն ունի պատե­րազմում կրած պարտութեան մէջ:

- Ես գտնում եմ, որ Օնիկ Գասպարեանը մեր լաւագոյն զօրա­միաւորման հրամանատարներից է եղել: Մնացածի մասով ես որեւիցէ տեսակէտ չեմ կարող արտայայտել, որովհետեւ ես Օնիկ Գասպարեա­նի ղեկավարը չեմ եղել: Իսկ Օնիկ Գասպարեանի ղեկավարը պատե­րազմի ժամանակ այդ իրաւունքը չի ունեցել, որովհետեւ ինքը երկի­րը ղեկավարել է ոտքի վրայ, ձեռքի հետ:

 

- Իսկ չէ՞ք կարծում, որ Օնիկ Գասպարեանն ինչ-որ տեղ թոյլ է տւել իր հետ այսպէս խօսել, քանզի եթէ նա ժամանակին կոնկրետ քայլեր ձեռնարկէր, գուցէ այսօր Փաշինեանը նրա հասցէին այսպէս չխօսէր:

- Այդ հարցերը Դուք կարող յք համարձակ ուղղել նոյն Նիկոլ Փաշինեանին եւ Օնիկ Գասպարեանին»,- գրում է թերթը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։