Հա

Քաղաքական

10/06/2021 - 10:20

«Ինչպիսի զարգացման ծրագիր է առաջարկում Ռոբերտ Քոչարեանը». «Իզւեստիա»

Ռոբերտ Քոչարեանն արագօրէն միաւորներ է վաստակում Հայաստանի վարչապետի պաշտօնի նախընտրական մրցապայքարում: Նրա քաղաքական ծրագիրը կազմւել է հանրապետութեան փորձագիտական համայնքի հետ սերտ կապի շրջանակներում: Ո՞րն է այս պլատֆորմի իւրայատկութիւնը, եւ հակաճգնաժամային ի՞նչ միջոցներ է առաջարկում ղարաբաղեան առաջին պատերազմում յաղթողը։ Այս մասին գրում է ռուսական հեղինակաւոր «Իզւեստիա» թերթը։

«alikonline.ir» - Ռոբերտ Քոչարեանն արագօրէն միաւորներ է վաստակում Հայաստանի վարչապետի պաշտօնի նախընտրական մրցապայքարում: Նրա քաղաքական ծրագիրը կազմւել է հանրապետութեան փորձագիտական համայնքի հետ սերտ կապի շրջանակներում: Ո՞րն է այս պլատֆորմի իւրայատկութիւնը, եւ հակաճգնաժամային ի՞նչ միջոցներ է առաջարկում ղարաբաղեան առաջին պատերազմում յաղթողը։ Այս մասին գրում է ռուսական հեղինակաւոր «Իզւեստիա» թերթը։

 

Պոզիտիւիզմ, ներդրումներ, ժողովրդականութիւն

Յունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ: Ազգային ժողով մուտք գործելու համար քաղաքական կուսակցութիւններին անհրաժեշտ է յաղթահարել 5%-ի արգելքը: Դաշինքների նշաձողը սահմանւած է 7%: Հիմնական պայքարը ծաւալւելու է Ռոբերտ Քոչարեանի «Հայաստան» դաշինքի եւ գործող վարչապետ Նիկոլ Փաշինեանի «Իմ քայլը» կոալիցիայի միջեւ: Նախկին նախագահ Քոչարեանի դիրքերն այժմ շատ համոզիչ են թւում` հիմնականում «365+. ապագան սկսւում է հիմա» ծրագրի շնորհիւ:

Փաստաթուղթը մշակւել է՝ շեշտը դնելով տարբեր ոլորտների փորձագէտների՝ քաղաքական եւ տնտեսական գործընթացներին մասնակցութեան վրայ: Ծրագրի ժողովրդականութիւնն առանցքային առաւելութիւն է, որի մասին խօսում են քաղաքագէտները՝ նշելով, որ, երկրի զարգացման նախագիծը, ըստ Քոչարեանի, գրել են ոլորտների մասնագէտները: «Արդարադատութիւնը պէտք է իշխի պետութեան ներսում. մենք պէտք է ազատւենք անպատժելիութիւնից, կողմնակալ արդարադատութիւնից եւ պոպուլիզմից. հասարակութեան զարգացման յաջողութեան հիմնական գրաւականը պէտք է լինի աւանդական եւ ժամանակակից մօտեցումների ու արժէքների օպտիմալ համադրումը»,- հիմնական թեզեր, որոնց վրայ հիմնվում է նրա թիմը:

Ընդդիմախօսներն իբր արձագանքեցին այս քաղաքական մանիֆեստին՝ փորձելով ուժեղացնել վարչական ռեսուրսը: Քոչարեանի եւ նրա համախոհների վերաբերեալ ծրագրի ներկայացումից յետոյ նրանց վրայ մեծացաւ պաշտօնեաների ճնշումը: Ինչպէս նշում են «Հայաստան» դաշինքում, սա ցոյց է տալիս, որ ներկայիս իշխանութիւնը փաստարկ չունի ընդդիմութեան դէմ:

«Աշխատող երկրի հայեցակարգը» կենդանի փաստաթուղթ է: Վերջնական տարբերակը կը ձեւաւորւի ընտրութիւնների ամսաթւին մօտ՝ փորձագիտական հանրութեան մասնակցութեամբ:

 

Միլիարդաւոր ներդրումներ

Քոչարեանի ծրագրում յատուկ ուշադրութիւն է դարձւում անվտանգութեանը եւ պաշտպանական համակարգի բարեփոխումներին:

«Բանակը երկրի անվտանգութեան համակարգի ողնաշարն է: Այն պէտք է լինի ժամանակակից, հնարաւորինս պրոֆեսիոնալ եւ արդիւնաւէտ: Մեր բանակը աջակցութեան եւ լուրջ բարեփոխումների կարիք ունի: Սա կապահովի ոչ միայն խաղաղ սահմանները, այլեւ Հայաստանին կը վերադարձնի տարածաշրջանային լուրջ խաղացողի կարգավիճակը»,- շեշտել է Քոչարեանն իր ընտրական ռազմավարութեան շնորհանդէսին:

Բայց հիմնական խաղադրոյքն արւած է ոչ այնքան ռազմարդիւնաբերական համալիրի, որքան ենթակառուցւածքային նախագծերի վրայ: Դրանք կօգնեն հանրապետութիւնում բացել շուրջ 10 հազար նոր աշխատատեղեր:

«Համապարփակ զարգացած պետութիւն ունենալու համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ բարձրորակ ու անցանելի ճանապարհներ: Մենք կապահովենք Հայաստանի բոլոր համայնքների տրանսպորտային մատչելիութիւնը եւ կը փորձենք թեթեւացնել Երեւանի ճանապարհները»,- յայտարարել է Սիւնիքի նախկին մարզպետ Վահէ Յակոբեանը, որը Ռոբերտ Քոչարեանի թիմում է։

Առանձին թեմա է գիւղատնտեսութեան զարգացումը եւ աջակցութիւնը: Ռոբերտ Քոչարեանը եւ նրա համախոհները վստահ են, որ պէտք է անմիջականօրէն հաղորդակցւել ֆերմերների հետ: Դա անելու համար նրանք նախատեսում են պրոֆիլային նախարարութիւնը վերադարձնել պետական կառավարման կառոյց: Այն ստիպւած կը լինի մշակել գիւղատնտեսական արտադրողների սուբսիդաւորման եւ գիւղացիական աշխատողների հարկային արտօնութիւնների մեխանիզմ: Դրան զուգահեռ, «Հայաստան» դաշինքը նախատեսում է զարգացնել ներքին ու արտաքին շուկաները:

Իր կառավարման առաջին հինգ տարիներին Քոչարեանի թիմը նախատեսում է 3 միլիարդ դոլարի ներդրումներ ներգրաւել երկիր:

 

Չպարտւածներ

Պարտւած ղարաբաղեան պատերազմը յատուկ դրւագ է հանրապետութիւնում տիրող տրամադրութիւններում: Սա չէր կարող չանդրադառնալ Քոչարեանի քաղաքական ծրագրի վրայ: Բանակի դիրքի ամրապնդումը անվտանգութեան միակ բաղադրատոմսը չէ: «Հայաստան» դաշինքը կարծում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է ռազմագերիներին վերադարձնել հայրենիք: Միեւնոյն ժամանակ, կարեւոր է գնահատել զոհերի ճշգրիտ թիւը 44-օրեայ պատերազմի ընթացքում. պաշտօնական տւեալները դեռ կասկածի տակ են:

Աշխարհայացքի ցատկի համար անհրաժեշտ քայլերի որոշումը դժւար չէ: Քոչարեանը պնդում է, որ հայերի մօտ չպէտք է զարգանայ պարտւողի համախտանիշ: Մշակոյթի վերականգնւելիք նախարարութեան հիմնական խնդիրը հայ ինքնութեան վերածնունդն է: Այս ուղղութեամբ Քոչարեանի դաշինքում կարեւոր դեր է յատկացւում հայկական սփիւռքի հետ համագործակցութեանը: Առաջին հերթին՝ Ռուսաստանում հայկական համայնքի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։