Հա

Քաղաքական

10/06/2021 - 11:10

«Սարգսեանը նոյնիսկ կարողացել է օգտագործել իր «թոյլ» կողմը հայանպաստ նկատառումներով». Վարդան Ոսկանեան

Իրանագէտ, «Պատիւ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Իրանագէտ, «Պատիւ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի կողմից հրապարակւած ձայնագրութիւնից պարզ է դառնում մի հանգամանք, որի վրայ կարծես ուշադրութիւն չդարձւեց։

Երեք երկրների նախագահների ասած «դու բարձր ժողովրդականութիւն ունես, պէտք է հայկական զօրքերը դուրս բերես եւ շրջանները յանձնես» մօտաւոր ձեւակերպւած պնդումից հետեւում է, որ մինչ այդ Հայաստանի երրորդ նախագահը մեր զօրքերը դուրս չբերելու եւ տարածք չյանձնելու համար օգտւել է նաեւ այն կռւանից, որ իր ժողովրդականութիւնը ցածր է եւ ինքը չի կարող գնալ նման քայլերի։

Այիսինքն, փաստօրէն, Ս. Սարգսեանը նոյնիսկ կարողացել է օգտագործել իր «թոյլ» կողմը հայանպաստ նկատառումներով, իսկ այս ապաշնորհ կապիտուլեանտն, իր իսկ խօսքերով, ընտրել է «գիժ» խաղալը եւ Հայաստանն ու Արցախը հասցրել անդունդի եզրին»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։