Հա

Քաղաքական

10/06/2021 - 12:05

Ընտրապայքարում գլխաւոր քաղաքական ուժերի կին թեկնածուների բանավէճը Հանրայինի եթերում

Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Բանավէճը հէնց սկզբից սրւում է, եւ մէկ էլ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Աննա Դաւթեանը ֆեմինստական կոչ է անում թէ մենք կանայքս այնպէս անենք որ մաչոյական բանավէճի չվերածւի, բայց այս բոլորի մէջ պատրիարխալութիւն միայն ինքը դրսեւորեց՝ իր առաջնորդին վերաբերւելով որպէս պատրիարխ՝ նրան անւանելով հիմնադիր նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեան (ՀԱԿ-ի հիւսած առասպելը՝ ինչպէս Հայկ Նահապետը հայ ժողովրդին է ստեղծել, էնպէս էլ Լեւոն Տէր֊ Պետրոսեանը Հայաստանի հանրապետութիւնն է հիմնադրել)՝ նրան ներկայացնելով որպէս մարգարէ (նրանից բացի ոչ ոք որպէս ճշմարտութեան փարոսի պաշտանումք չցուցաբերեց իր առաջնորդի նկատմամբ) եւ կրկնելով նրա կողմից Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի հասցէին նետւած բոլոր կեղծիքները, որոնք հերքելու վրայ նրա ընդդիմախօսները ահագին ժամանակ ծախսեցին (օրինակ, թէ Ռոբերտ Քոչարեանն է Արցախը դուրս թողել բանակցային գործընթացից, Աննա Գրիգորեանը փաստերով հերքեց, որ Տէր-Պետրոսեանն է անձամբ դուրս թողել Արցախը բանակցութիւններից, կամ թէ միայն Տէր-Պետրոսեանն էր փոխզիջումների պատրաստ, իսկ միւսները ոչմիթիզական էին եւ ասում էին հող յանձնողին կը յանձնենք հողին, սա էլ հերքւեց որ երկրորդ եւ երրորդ նախագահներն էլ բանակցում էին փոխզիջումների շուրջ եւ նրանցից ոչ ոք ոչմիթիզ կամ «հող յանձնողին հողին յանձնել» չեն ասել)։ Աննա Դաւթեանի միւս կեղծիքն էր, թէ Քոչարեանը Արցախեան կարգաւորումը ինքնորոշման խնդրից դարձրեց տարածքային վէճ, որ ափսոս Աննա Գրիգորեանը չպատասխանեց, ճիշտ հակառակը՝ Տէր-Պետրոսեանի գովերգած փուլային տարբերակում Արցախի ինքնորոշման հարց չկար, տարածքները յանձնում էին ոչ մի բանի դիմաց, իսկ Արցախի կարգավիճակը թողնում ապագային։ Ի՞նչ կարգավիճակ, չէր ասւում։ Իսկ Քոչարեանի ժամանակ ընդունւած Մադրիդեան սկզբունքներում յստակ նշւած է Արցախի ժողովրդի ինքնորոշուման իրաւունքը հանրաքաւէի միջոցով։

Ընդհանրապէս, կեղծիք տարածելը բնորոշ էր ՀԱԿ-ի եւ ՔՊ-ի թեկնածուներին, ու երկու թեկնածուներն էլ գովքն էին անում Տէրպետրոսեանական 1997-ի փուլային տարբերակի։ «Լուսաւոր Հայաստան»-ի թեկնածու Անի Սամսոնեանը ջանք չէր խնայում որ բոլոր ուժերին նոյնացնի, թէ իբր բոլորը իրար վիրաւորում են, ատում են, վրէժով են լցւած իրար դէմ, եւ ահա, Լուսաւորը միակ ուժն է որ տոլերանտ է բոլորի նկատմամբ, ընտրէք մեզ։ Իհարկէ, սա էլ մի փոքրիկ կեղծիք է, ամէն օր կապիտուլեանտի կատաղած հայոհոյաննքերն ենք լսում՝ մէյդը կը փռեմ, լեզուդ կը մտցնեմ մի տեղդ, կադրային ջարդ կանեմ, վենդտեներ են լինելու եւ այլն։ Ուրիշից չեմ լսել։ Ինչպէս Աննա Գրիգորեանը ասաց՝ իրենք մշտապէս ասում են ոչ մի վենդետա, միայն արդարադատութիւն։ Բայց Սամսոնեանը մի հարցում ճիշտ է, Լուսաւորը շատ տոլերանտ է դաւաճանութեան, հազաւոր երիտաասրդներին կեանքերը կործանելու, դարաւոր բնակավայրեր յանձնելու, Արցախի պետականութիւնը կործանելու նկատմամբ։

Բարգաւաճի թեկնածու Լուզիա Սարրգսեանը բնական ու նորմալ քննադատում էր ՔՊ-ին՝ ապագայ կայ, վաղն էլ է ապագայ՝ վաղը ինչ էք անելու, եթէ Հայաստան ներխուժած ադրբեջանցիները մի հովւի վրայ կրակեն, մի նոր զինւոր գերեվարեն։ Իհարկէ ոչինչ, ՔՊ-ական Արուսեակ Ջուլհակեանը պապանձւում է, ամբողջ «ապագայ կայ»-ն փլւում է։ Իսկ լաւագոյնը, ու նաեւ բնականը կամ օտենտիկը «Հայաստան» դաշինքի թեկնածու Աննա Գրիգորեանն էր՝ զուսպ, ինքնավստահ, եւ փաստարկւած խօսք, եւ «Պատիւ ունեմ» դաշինքի թեկնածու Աննա Մկրտչեանը զայրոյթով լցւած, որ տապալեց հանդարտ բանավէճի ֆորմատը՝ ի՞նչ հանդարտութիւն երբ դիմացդ երկիր կործանած ուժի ներկայացուցիչն է։ Նրանք մի կողմից հերքում էին ՀԱԿ-ՔՊ կեղծիքները, եւ ամենակարեւորը, միւս կողմից, փաստարկւած ջախջախում ՔՊ-ին որպէս չարիք, որից պէտք է ազատւել։ Իսկ օրինակ, ՀԱԿ-ն ու Լուսաւորը ընտրել էին բոլորին դէմ մարտավարութիւնը այսինքն, նրանց համար մէկ է՝ ինչ երկիր կործանած ՔՊ-ն, ինչ «Հայաստան» ու «Պատիւ ունեմ» դաշինքները, այսինքն, նրանց սիրտը հեչ էլ չէր ցաւում այս աղէտի ու կորուստների համար, այլ էս ամէնի մէջ խաղարկում են մի ներկայացում, ուր աղէտ չկայ, իսկ բոլորը նոյնն են, վատն են, ու յոյս ունեն բոլորին փնովելով դէպի իշխանութիւն ճամփայ հարթել։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։