Հա

Քաղաքական

10/06/2021 - 15:00

«Մենք իշխանութեան ենք գնում Դաշնակցութեան հետ, որն ունի նւիրւածութիւն եւ մարդկային պոտենցիալ». Ռ. Քոչարեան

Երկրի անվտանգութիւն, սահմանների անպաշտպանւածութիւն եւ բազմաթիւ հարցեր, որոնք կապւած են երկրի անվտանգութեան հետ։ Երկրորդ հարցը երկրի տնտեսական վիճակն է։ Մեծ տեմպերով աճում է գործազրկութիւնը, աղքատութիւնը, ներդրումներ չկան, մենք կարող ենք արձանագրել ներդրումների զրոյացում։ 

«alikonline.ir» - Երկրի անվտանգութիւն, սահմանների անպաշտպանւածութիւն եւ բազմաթիւ հարցեր, որոնք կապւած են երկրի անվտանգութեան հետ։ Երկրորդ հարցը երկրի տնտեսական վիճակն է։ Մեծ տեմպերով աճում է գործազրկութիւնը, աղքատութիւնը, ներդրումներ չկան, մենք կարող ենք արձանագրել ներդրումների զրոյացում։ Սա նշանակում է, որ աշխատատեղեր են փակւելու, նորերը չեն բացւելու եւ այս վիճակի բարելաւում տեսանելի ապագայում չի երեւում․ Թալինի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, յայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

Նա նշեց, որ այսպէս շարունակւելու դէպքում որեւէ դրական փոփոխութիւն Հայաստանում չի լինելու։ Ներդրումները, Ռոբերտ Քոչարեանի խօսքով, ոչ միայն զրոյացել են, որովհետեւ կառավարութիւնը սխալ քաղաքականութիւն է վարում, այլեւ դեգրադացւած հասարակութեան մէջ ներդրումներ չեն ուզում անել։

«Ես համոզմունքով եմ ասում, որ այսպիսի իրավիճակ չպէտք է ունենայինք, չպէտք է պարտւէինք,  սահմանների այսօրւայ իրավիճակը, ջարդւած ողնաշարով բանակ  չպէտք է ունենայինք։ 4 ամսում 80 հազար մարդ է արտագաղթել Հայաստանի Հանրապետութիւնից։ Դուք հաւատո՞ւմ էք, որ ներկա իշխանութիւնը կարող է բարելաւել այն պրոբլեմները, որոնք ինքն է ստեղծել, որոնց հեղինակը հէնց ինքն է։ Դա է նաեւ պատճառը, որ երկար ընդմիջումից յետոյ ես յայտարարեցի, որ վերադառնում եմ մեծ քաղաքականութիւն եւ յայտ եմ ներկայացնում իշխանութեան համար։ Ինչո՞ւ այս թիմով, որովհետեւ մենք ՀՅԴ-ի հետ գործակցութեան երկար փորձ ունենք։ Համագործակցութիւնը մեզ մօտ ստացւում էր, իրենք ունեն նաեւ մարդկային պոտենցիալ եւ, ամենից կարեւորը, նւիրւածութիւն»,- թալինցիների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց Ռոբերտ Քոչարեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։