Հա

Քաղաքական

10/06/2021 - 17:00

«Նիկոլ Փաշինեանին համարում եմ աւելի մեծ չարիք, քան Թուրքիայից ու Ադրբեջանից եկող վտանգը». Լեւոն Տէր-Պետրոսեան

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանին չարիք է համարում։

«alikonline.ir» - ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանին չարիք է համարում։ Գրում է Yerkir.am-ը:

«Այո, ես նրան համարում եմ աւելի մեծ չարիք, քան Թուրքիայից ու Ադրբեջանից եկող վտանգը»,- մամուլի ասուլիսում յայտարարեց առաջին նախագահը։

Նա ասաց, թէ վստահ է՝ գալու է մի օր, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նորմալ յարաբերութիւններ ենք հաստատելու։

«Իսկ Նիկոլ Փաշինեանի հետ սկի իր ընտանիքը չի կարողանում նորմալ յարաբերութիւններ հաստատի»,- ասաց Տէր-Պետրոսեանը։

Հարցին՝ եթէ Նիկոլ Փաշինեանը վերընտրւի, ի՞նչ է լինելու, արձագանքեց. «Նա ազգակործան է, կէսն է կործանել, միւս կէսն էլ կը կործանի»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։