Հա

Քաղաքական

12/06/2021 - 09:25

«1990-ականներին Սուքիասեանների անունը, կարելի է ասել, հոմանիշ էր պետութեան անզուսպ թալանի, մասնաւորներից ունեցւածք ու բիզնեսներ խլելու եւ շատ այլ հոռի երեւոյթների». Կարէն Վրթանէսեան

1990-ականներին Սուքիասեանների անունը հանրային գիտակցութեան մէջ կարելի է ասել հոմանիշ էր պետութեան անզուսպ թալանի, մասնաւորներից ունեցւածք ու բիզնեսներ խլելու եւ շատ այլ հոռի երեւոյթների։

«alikonline.ir» - 1990-ականներին Սուքիասեանների անունը հանրային գիտակցութեան մէջ կարելի է ասել հոմանիշ էր պետութեան անզուսպ թալանի, մասնաւորներից ունեցւածք ու բիզնեսներ խլելու եւ շատ այլ հոռի երեւոյթների։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «ՌազմԻնֆօ» մասնագիտացւած կայքի համակարգող Կարէն Վրթանէսեանը:

Նա գրել է. «Իշխանութեան գալով՝ Քոչարեանը որոշեց «не ворошить прошлое» ու թերթել 1990-ականների «կապիտալի նախնական կուտակման» վայրենի էջը, քանի որ գիտակցում էր. եթէ ամէն նոր իշխանութիւն սկսի կապիտալ վերաբաշխել, դրանով հիմք կը դնի երկրում անվերջ տնտեսական եւ քաղաքական անկայունութեան։

Խաչատուր Սուքիասեանը չգնահատեց դա եւ 2008-ին լեւոնականների խռովութեան ակտիւ ֆիգուրներից էր։

Ի դէպ, այդ օրերին իր ընտանիքին պատկանող մի օբիեկտ պիցցա էր մատակարարում Ազատութեան հրապարակում տնաւորւածներին»։

Վրթանէսեանը նշում է, որ երիտասարդները չգիտեն, բայց «նիկոլականների այդ հոգեբանական տրաւման, որ հիմա իրենց հակառակորդներին «պիցցայակեր» են անւանում, հէնց այդ ժամանակներից է. իրենց էին այդպէս անւանում ու հիմա «քաղաքացու վրէժ են լուծում»:

«2008-ի խռովութեան տապալումից ինչ-որ ժամանակ անց Սուքիասեանին էլի ներեցին, այս անգամ Սերժ Սարգսեանը։ Սարգսեանն ընդհանրապէս չէր սիրում մարդկանց «դաբիվատ» անել, միշտ երկրորդ շանս տալիս էր։ Եւ նոյնիսկ ներկայ էր Սուքիասեանի «Ռոսիա» մոլի հանդիսաւոր բացմանը։

Այսօր, երբ խօսում ենք Հայաստանի նախորդ իշխանութիւնների սխալներից, երեւի թէ Խաչատուր Սուքիասեանն այդ սխալներից մէկի վառ օրինակն է։

Եթէ ժամանակին իրենց գործունէութեամբ լուրջ զբաղւէին քննիչները, 2008-ին նա չէր մասնակցի Հայաստանի պետականութեան հիմքերը յաջորդ 10 տարին խարխլող խռովութեանը, չէր ապականի ճարտարապետութեան գլուխգործոց «Ռոսիա» կինոթատրոնի շէնքի արտաքին տեսքը, չէր աջակցի 2018-ի յեղաշրջմանը, ի վերջոյ, այսօր չէր լինի դաւաճան կապիտուլիանտի իշխանութեան յենասիւներից մէկը։
Սակայն պատմութիւնը «եթէ»-ներ չի ընդունում»,- գրել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։