Հա

Քաղաքական

12/06/2021 - 10:35

«Մտաւորականը ազատ անձն է, ազատ միտք, չկաշակնդւած ոչ վերեւի ոչ ներքեւի ճնշումից, եթէ որեւէ մէկը ձայն է տալու մի խմբակի որն ուզում է իրեն ծառայ սարքել, ուրեմն, մտաւորական չի». Վահան Իշխանեան

Լրագրող, հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - Լրագրող, հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Նոր ապրիլի 24-ի հայկական կատարողը

Ինչպէս գիտէք, 1915 թւի ապրիլի 24-֊ին Կոնստանտինապոլսում հաւաքեցին արեւմտահայութեան ողջ էլիտան, տարան աքսոր եւ սպանեցին։ 1915 թւի ապրիլի 24-ից 106 տարի անց Հայաստանում կայ մէկը ով թուրքական ծրագիրն է իրականցնում, նորատիպ ապրիլի 24 է ծրագրում` ստրկացնել հայ էլիտաները.

«Կանենք էնքան յեղափոխութիւն մինչեւ էլիտաները՝ հոգեւորից սկսած, քաղաքականից վերջացրած խոնարհւեն ժողովրդի առաջ։

Դուք տէր չէք, դուք ծառայ էք։ Դուք այլեւս Հայաստանում չէք լինելու տէր, քանի որ Հայաստանում լինելու է տէր ժողովուրդը, քաղաքացին, եւ դուք բոլորդ պէտք է խոնարհ ծառայէք նրան»։

Սա կապիտոլեանտ վարչապետի պաշտօնակատարի խօսքն է։ Ո՞վ է «ժողովուրդը»՝ նայէք «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցութեան ցուցակը, եւ կիմանաք՝ առաջինն ինքն է՝ թերուս մոլագար, միւսը՝ որ ասում են թալան թալան, առաջինը աչքի առաջ է գալիս Սուքիասեանների ընտանիքը, Գռզոն՝ ՔՊ-ի 5-րդ համար Խաչիկ Սուքիասեանը, որ Ներքին գործերի նախագահի հետ ունեցած ընտանեկան կապերի շնորհիւ կոպեկներով իրենցով արեցին Սովետական միութիւնից ժառագած մի շարք գործարաններ, իսկ հետագայում էլ հարկեր չեն վճարել իրենց բիզնեսների համար, այդ մասին վկայում են փաստաթղթերը որ մինչեւ 2008 թիւ, մինչեւ այն պահը երբ Բջնիի գործարանը ձեռքից չէին առել, այդ գործարանը հարկ չի վճարել։ Միւսը 16-րդ համարը, 2000-2008 թւերին բանակի թիկունքի պետ Գագիկ Մելքոնեանը, միւսը 14-րդ համարը՝ մեծահարուստ Գուրգէն Արսէնեանը, որ յայտարարարում է «խօսելու է հարուստների անունից» ու վերացնելու է շքեղութեան հարկը։ Այ իրենց ծրագիրը՝ որ իրենց առաջ պիտի ծառայեն բնական ու հումանիտար գիտութիւնների դոկտորներ, ակադեմիկոսներ, բժիշկներ ու արւեստագէտներ, հոգեւորականներ եւ ինժեներներ եւ այլն։

Մտաւորականը ազատ անձն է, ազատ միտք, չկաշակնդւած ոչ վերեւի ոչ ներքեւի ճնշումից, եթէ որեւէ մէկը ձայն է տալու մի խմբակի որն ուզում է իրեն ծառայ սարքել, ուրեմն, մտաւորական չի»։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։