Հա

Քաղաքական

12/06/2021 - 11:20

«Ընդ­դի­մու­թիւ­նը յաղ­թում է գոր­ծող իշխանու­թեա­նը․ Նիկոլ Փաշինեանի՝ մարզային իւրաքանչիւր այցից յետոյ իշխանութեան կուլիսներում իսկական «պատերազմ» է». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկութիւններով, Նիկոլ Փաշինեանի՝ մարզային իւրաքանչիւր այցից յետոյ իշխանութեան կուլիսներում իսկական «պատերազմ» է. Փաշինեանը պարզապէս «պատեպատ» է տալիս պատասխանատուներին: Բանն այն է, որ նրան մեծապէս նեարդայնացնում է այն հանգամանքը, որ իւրաքանչիւր հանրահաւաքին փաստացի աչքերի առջեւ նոյն դէմքերն են, որոնց, որպէս «շրջիկ մասնակիցներ», իրենց հետ պտտում են, բայց նոյնիսկ այդ պարագայում ակնկալւող մարդաքանակը ոչ մի կերպ հաւաքել չի ստացւում: 

«alikonline.ir» - «Փաստ»-ը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկութիւններով, Նիկոլ Փաշինեանի՝ մարզային իւրաքանչիւր այցից յետոյ իշխանութեան կուլիսներում իսկական «պատերազմ» է. Փաշինեանը պարզապէս «պատեպատ» է տալիս պատասխանատուներին: Բանն այն է, որ նրան մեծապէս նեարդայնացնում է այն հանգամանքը, որ իւրաքանչիւր հանրահաւաքին փաստացի աչքերի առջեւ նոյն դէմքերն են, որոնց, որպէս «շրջիկ մասնակիցներ», իրենց հետ պտտում են, բայց նոյնիսկ այդ պարագայում ակնկալւող մարդաքանակը ոչ մի կերպ հաւաքել չի ստացւում: Նիկոլ Փաշինեանը յատկապէս զայրացել է Գիւմրիի ու Վանաձորի հանդիպումներից յետոյ: Այս ամենի հետ յուսահատութեան աստիճան պոռթկումների պատճառ են դառնում սոցիոլոգիական հարցումները:

Մասնաւորաբար, երէկ (յունիսի 11-ԽՄԲ.) հրապարակւեց «Գելլափի» հերթական հարցումը, ըստ որի, նախորդ հարցման արդիւնքների համեմատութեամբ՝ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3.5 տոկոսով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեանը՝ 1.4 տոկոսով։ Արդիւնքում, ըստ վերջին հարցման, «Հայաստան» դաշինքն առաջին տեղում է՝ 24.1 տոկոսով, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնն է 23.8 տոկոս: «Պատիւ ունեմ» դաշինքն ունի 7.4 տոկոս:

Ինչպէս արդէն առիթ ունեցել ենք նշել, ՔՊԿ-ի «կլոն» կամ սատելիտ 2-3 «միաւորները» որեւէ շանս չունեն խորհրդարան անցնելու, ինչը հաստատում է նաեւ նշեալ հարցումը: Ըստ այդմ, իշխող քաղաքական ուժը կորցրել է վերարտադրւելու բոլոր շանսերը, փոխարէնը առարկայական են դարձել ընդդիմութեան՝ հէնց առաջին փուլով կոալիցիա կազմելու միջոցով իշխանութիւն ստանալու հնարաւորութիւնները: Ի դէպ, մեր տեղեկութիւններով, յատուկ ծառայութիւնների կողմից անցկացջող հարցումներն առաջել անմխիթարական են իշխանութեան համար»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։