Հա

Քաղաքական

12/06/2021 - 11:30

«Որքան էլ ֆենոմենալ է, Նիկոլ Փաշինեանի իշխանութեան հիմնական թիրախները հայերն են». պատմաբան

«Հայաստան» դաշինքը հանդէս է գալիս կոնկրետ ծրագրով, տեսլականով, իսկ հեռացող իշխանութեան ղեկավարը միայն ատելութեան խօսքով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ պատմաբան Ռուբէն Մելքոնեանը՝ նշելով, որ քարոզարշաւի ընթացքում ոչ միայն ձեւաւորւել է երկու յստակ բեւեռ, այլեւ ձեւաւորւել են բեւեռներ ասելիքի եւ դրա բացակայութեան: 

«alikonline.ir» - «Հայաստան» դաշինքը հանդէս է գալիս կոնկրետ ծրագրով, տեսլականով, իսկ հեռացող իշխանութեան ղեկավարը միայն ատելութեան խօսքով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ պատմաբան Ռուբէն Մելքոնեանը՝ նշելով, որ քարոզարշաւի ընթացքում ոչ միայն ձեւաւորւել է երկու յստակ բեւեռ, այլեւ ձեւաւորւել են բեւեռներ ասելիքի եւ դրա բացակայութեան: Գրում է Panorama.am-ը:

«Նրա ելոյթները ցոյց են տալիս, որ ասելիք չունի: Հիմա արձանագրւում է, որ նրա քաղաքական եւ հռետորաբանական զինանոցը դատարկ է: Տարբերութիւն է նկատւում նաեւ պրոֆեսիոնալիզմի եւ դիլետանտիզմի միջեւ։ Հեռացող իշխանութըւնը, քանի որ ասելիք չունի, կրկնում են նախկին թեզերը՝ համեմելով ատելութեան խօսքով»,- ասաց նա եւ աւելացրեց․ «Որքան էլ ֆենոմենալ է, Նիկոլ Փաշինեանի իշխանութեան հիմնական թիրախները հայերն են, Հայաստան պետութիւնը կերտած անձինք, Հայաստանի քաղաքացիները, ընդդիմադիրները: Նրանց խօսքում հիմա էլ չենք տեսնում մեր հակառակորդների մասին որեւէ արձանագրում: Նրանք բոցավառ ատելութեամբ շարունակում են թիրախաւորել Հայաստանի համար լուրջ ներդրում ունեցած անձանց»։

Նրա խօսքով՝ հեռացող իշխանութեան պարագլուխը այսօր թիրախաւորել է եկեղեցուն՝ յայտարարելով, որ հոգեւոր էլիտան ծնկի է գալու:

«Սա եւս մի վկայութիւն է, որ այս իշխանութեան կրօնական, պետական ընկալումները այդ իշխանութեան շրջանում որեւէ տեղ չունեն»,- ասաց պատմաբանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։