Հա

Քաղաքական

12/06/2021 - 12:55

«Եթէ 3 տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արել կառավարութիւնը, ապա ինչ երեսով են նրանք գալիս ձեզ մօտ ու հանրահաւաք կազմակերպում. Հայաստանն աւերակների է վերածում այսօրւայ իշխող թիմը». Ռոբերտ Քոչարեան

Ինձ մօտ հարց է առաջացել․ եթէ երեք տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արւել կառավարութեան կողմից, ապա ինչ երեսով են նրանք գալիս ձեզ մօտ ու հանրահաւաք կազմակերպում, դիմում ձեզ՝ ձեր վստահութեան քւէն ստանալու համար: Մէկը կարո՞ղ է ինձ բացատրել, թէ ինչ խղճով են գալիս: Այս մասին այսօր Սպիտակում «Հայաստան» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը:

«alikonline.ir» - Ինձ մօտ հարց է առաջացել․ եթէ երեք տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արւել կառավարութեան կողմից, ապա ինչ երեսով են նրանք գալիս ձեզ մօտ ու հանրահաւաք կազմակերպում, դիմում ձեզ՝ ձեր վստահութեան քւէն ստանալու համար: Մէկը կարո՞ղ է ինձ բացատրել, թէ ինչ խղճով են գալիս: Այս մասին այսօր Սպիտակում «Հայաստան» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը: Գրում է Tert.am-ը:

«Դուք պատրա՞ստ էք ձայն տալ այդ մարդկանց: Գիտէ՞ք, ՀՀ-ում չկա մի քաղաք, որտեղ լիքը բաներ արած չլինենք: Այսօր Հայաստանը աւերակների է վերածում այսօրւայ իշխող թիմը»,- ասաց նա

Քոչարեանը նշեց, որ լաւ յիշողութիւն ունի ու յիշում է, թէ ինչ տեսք ունէր Սպիտակ քաղաքը իր կառավարութեան ժամանակ, եւ թէ ինչ աշխատանքներ են տարւել այն վերականգնելու համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։