Հա

Քաղաքական

13/06/2021 - 10:10

«Յունիսի 20-ին ժողովուրդը պէտք է մերժի ու քշի այս չարիքի իշխանութեանը». Իշխան Սաղաթելեան

«Մեր երկիրը սոցիալ-տնտեսական, անվտանգային ճգնաժամի մէջ է: Մենք ունենք այն թիմը,կամքը, վճռականութիւնը, որով կարող ենք դուրս բերել երկիրը այս ճգնաժամային իրավիճակից: Այս օրերին երկրի իշխանութիւնը զաւթած խմբակը շարունակում է վայրահաչոցները՝ խօսելով մեզանից՝ չխօսելով ապագայից, որովհետեւ ապագայում իրենք չկան»,- վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի՝ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

«alikonline.ir» - «Մեր երկիրը սոցիալ-տնտեսական, անվտանգային ճգնաժամի մէջ է: Մենք ունենք այն թիմը,կամքը, վճռականութիւնը, որով կարող ենք դուրս բերել երկիրը այս ճգնաժամային իրավիճակից: Այս օրերին երկրի իշխանութիւնը զաւթած խմբակը շարունակում է վայրահաչոցները՝ խօսելով մեզանից՝ չխօսելով ապագայից, որովհետեւ ապագայում իրենք չկան»,- վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի՝ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

Նա նշեց, որ այսօր եւս, հերթական անգամ, իշխանութեան ղեկը զաւթած անձնաւորութիւնը անհեթեթութիւններ է խօսել:

«Նա ասել է, որ նախկին իշխանութիւնները կառուցել են այն ճանապարհները, որոնք տարել են դէպի իրենց խրախճանքի վայրերը: Լսի՛ր, այ հողատու, նախկին իշխանութիւնները կառուցել են Գորիս-Ստեփանակերտ, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, Արցախ տանող ճանապարհը: Արցախը քեզ համար էր խրախճանքի վայր, որ նւիրեցիր թուրքերին, այդ թւում՝ այդ սարքած ճանապարհները: Արցախը հայ ժողովրդի արժանապատւութիւնն է: Շուշին մեր բերդաքաղաքն է: Ի հեճուկս քեզ, հայ ազգը գոյատեւելու է, զարգանալու է, Շուշին շարունակելու է մնալ հայկական: Այսօր այդ խելագարը կոչ արեց, որ յունիսի 21-ին մարդկանց հրաւիրում է հանրահաւաքի: Այս ընթացքում շատերն են զանգում, հարցնում՝ ինչ է լինելու»:

«Կոչ ենք անում լինել շատ հանգիստ, զուսպ: Էս մարդը համակերպւել է, որ ամսի 21-ին ընդդիմութիւն է լինելու եւ իրեն որեւէ կերպ թոյլ չենք տալու նոր բախումներ, նոր ցնցումներ: Պէտք է ամսի 20-ին մերժի ժողովուրդը, այս աղէտը, չարիքը սրբել մեր երկրից: Համախմբւած, կազմակերպւած՝ յունիսի 20-ին հեռացնում ենք այս չարիքի կառավարութեանը: Մենք պէտք է ստեղծենք ազգային պետութիւն՝ ազգային գաղափարախօսութեամբ: Այս սատանաները, որ յարձակւում են եկեղեցու վրայ, պէտք է տեղ չունենան հայ իրականութեան մէջ»,- Վանաձորում յայտարարեց Իշխան Սաղաթելեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։