Հա

Քաղաքական

13/06/2021 - 12:35

Շահէն Մեղրեանի եղբօրորդուն ստիպել են աշխատանքից ազատւել. քանի որ հայրը «Հայաստան» դաշինքով պատգամաւորութեան թեկնածու է

Արցախի հերոս, լեգենդար Հայդուկապետ Շահէն Մեղրեանի եղբօրորդուն ստիպել են աշխատանքից ազատւել, քանի որ հայրը մասնակցում է քաղաքական գործընթացներին եւ «Հայաստան» դաշինքով պատգամաւորութեան թեկնածու է։

«alikonline.ir» - Արցախի հերոս, լեգենդար Հայդուկապետ Շահէն Մեղրեանի եղբօրորդուն ստիպել են աշխատանքից ազատւել, քանի որ հայրը մասնակցում է քաղաքական գործընթացներին եւ «Հայաստան» դաշինքով պատգամաւորութեան թեկնածու է։

Պետրոս Մեղրեանը Yerkirmedia.am-ին տեղեկացրեց, որ երէկ Աբովեանում Ռոբերտ Քոչարեանի եւ «Հայաստան» դաշինքի առաջնորդների հանրահաւաքի ընթացքում, ինքնել է բեմ բարձրացել, իբրեւ պատգամաւորութեան թեկնածու։ Դրանից հաշւած ժամեր անց, ոչ աշխատանքային ժամի` երեկոյեան 19:00-ին մօտ, Կոտայքի մարզային բաժին է այցելել Արդարադատութեան նախարարութեան վերահսկողութեան ծառայութեան պետ Դաւիթ Գասպարեանը, ով պահանջել է, որ ժողով անցկացնելու նպատակով կանչեն աշխատակիցներին եւ մարզային բաժնի պետին:

Ժողովի ժամանակ նա հարցեր է ուղղել Կոտայքի հարկադիր կատարման ծառայութեան աշխատակիցներին, թէ արդեօ՞ք նրանց պետը՝ գնդապետ Ֆրիդոն Մեղրեանը իրականացնում է նախընտրական քարոզչութիւն որեւէ թեկնածոյի օգտին: Աշխատակիցները տւել են բացասական պատասխան, դա սակայն չի խանգարել, որպէսզի գնդապետ Ֆրիդոն Մեղրեանի առաջ պահանջ դրւի աշխատանքից ազատման դիմում գրել:

Վերջինս դիմում է գրել, նշելով, որ հօր քաղաքական ընդդիմադիր գործունէութեան պատճառով իրենից պահանջել են աշխատանքից հեռացման դիմում գրել, ինչն էլ արել է։

Քաղաքական այս հետապնդումը միակը չէ, իշխանութիւնն ուշի ուշով հետեւում է, թէ ովքեր են մասնակցում «Հայաստան» դաշինքի հանդիպումներին։

Այս պաշտօնանկութեան նախաձեռնողը Շրջակայ միջավայրի պաշտպանութեան նախարար Ռոմանոս Պետրոսեանն է, ով Փաշինեանի քարոզարշաւի համակարգողներից մէկն է։ Ռոմանոս Պետրոսեանն ի դէպ, զատ է նեղւել, որ Պետրոս Մեղրեանի միւս որդին էլ է մասնակցել նախընտրական հանդիպմանը։

Պետրոս Մեղրեանը Yerkirmedia.am-ի հետ զրոյցում նշել է, որ այս հետապնդումներից չեն վհատւում։

«Մեղրեանների մեծ գերդաստանը 90-ականներին ադրբեջանցու դէմ է պայքարել Շահումեանում, վարել պարտիզանական կռիւ։ Հիմա այս ամէնն ինչ է թուրքի դէմ կռւի համեմատ»,- նշել է Պետրոս Մեղրեանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարեանը հանրահաւաքներից մէկում յայտարարել է, որ յունիսի 21-ին, ընտրութիւններից անմիջապէս յետոյ, նոր կառավարաութեան ձեւաւորումից յետոյ, քաղաքական պատճառներով աշխատանքից ազատւածները վերականգնւելու են նախկին աշխատավայրերում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։