Հա

Քաղաքական

13/06/2021 - 12:40

«Եթէ էդ քարտէզները կարողանում էիր տալ ու բերել, ինչո՞ւ դա չես արել նոյեմբերին, դեկտեմբերին ու ինչու հիմա»․ Սեւակ Յակոբեան

Շնորհաւորում եմ գերիների վերադարձի կապակցութեամբ հարազատներին ու բոլորիս։ Աչքներս լոյս, որ մեր տղերքը վերադարձան։ Բայց առնւազն նոյն այդ գերի ընկածները մի քանի հարց պէտք է ունենան դեռեւս վարչապետի պաշտօնակատար աշխատողին, որն առաջինը աւետեց լուրը, դրեց լուսանկար եւ էժանագին փիարւեց։

«alikonline.ir» - Yerevan.today-ի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Շնորհաւորում եմ գերիների վերադարձի կապակցութեամբ հարազատներին ու բոլորիս։ Աչքներս լոյս, որ մեր տղերքը վերադարձան։ Բայց առնւազն նոյն այդ գերի ընկածները մի քանի հարց պէտք է ունենան դեռեւս վարչապետի պաշտօնակատար աշխատողին, որն առաջինը աւետեց լուրը, դրեց լուսանկար եւ էժանագին փիարւեց։

էդ ո՞նց եղաւ, որ դու չունես ԱԳ նախարար ու տեղակալներ, դիւանագիտական բլոկդ գործից դուրս է եկել, ու Հայաստանը էս պահին ներկայացնող չկայ, դու էլ ամբողջ օրը քարոզարշաւի մէջ ես, գինի ու արաղ ես քաշում գլուխդ ու յիմար-յիմար դուրս տալիս, քո ամբողջ աշխատակազմը, պետական ռեսուրսն օգտագործում ես քո հանրահաւաքները գոնէ մարդկանց ներկայութեամբ ապահովելու համար, մարդկանց ես քշում-տանում միտինգներիդ... էս պայմաններում էդ ո՞վ վիզ դրեց, որ 15 հոգու բերեց։

Կամ՝ եթէ էդ քարտէզները կարողանում էիր տալ ու բերել, ինչո՞ւ դա չես արել նոյեմբերին, դեկտեմբերին ու ինչու հիմա։ Եթէ դու չես արել, դու կապ չունես, դա արել է, օրինակի համար՝ «քո կիրթ եղբայրը», ինձ մօտ հարց կառաջանայ՝ էդ ո՞նց եղաւ, որ քո կիրթ եղբայրը հէնց էսօր քեզ նման լաւութիւն արեց, նախընտրական շրջանում։ Կարող է՞ պայմանաւորւել էք, որ հէնց ասես՝ բաց թողնի։ Կարող է՞ պայմանաւորւել ես, որ բոլորին բաց չթողնի միանգամից, այլ մի 15-15 հոգանոց խմբերով, որ ուրախ լուսանկար հրապարակես ու քեզ ծափահարեն։

Կարողա՞ հէնց սրա համար էիր ասում՝ գերութեան մէջ մնացող մեր եղբայրները մեզ կը ներեն՝ մէկ-երկու ամիս աւելի մնալու համար։ Այսինքն՝ դու մի քանի ամիս արդէն այ էս քաղաքական խաղերով պայմանաւորւած՝ պահում ես։

Այս հարցերը, կարծում եմ, կառաջանան ոչ միայն հասարակութեան մէջ մտածող մարդկանց մօտ, այլեւ գերութիւնից ազատւած մեր հայրենակիցների ու նրանց հարազատների մօտ։ Ինչո՞ւ էին նրանք ապրում դժոխքի մէջ 7-8 ամիս, եթէ պաշտօնակատարը կարողանում էր տալ քարտէզները, որը, ըստ նրանց, ոչինչ չի ներկայացնում իրենից։ Եթէ կարողանում էիր, ինչո՞ւ չէիր տալիս, սպասում էիր, որ քարոզարշաւին դիշովի փիարւե՞ս։

Ինչ վերաբերում է քարտէզների կարեւորութեանը, դա մասնագէտներն արդէն ասում են, չեմ մտնում էդ դաշտ։

Աստւած գիտի, թէ քանի գերի դեռ ունենք ու սա ինչեր է նախատեսում»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։