Հա

Քաղաքական

13/06/2021 - 13:10

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը յունիսի 11-ին տեսակապով քննարկում է ունեցել 12 երկրներից հայ հասարակական-քաղաքական գործիչների, մտաւորականների, գործարարների հետ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը յունիսի 11-ին տեսակապով քննարկում է ունեցել 12 երկրներից (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, Իրան, Լիբանան, ՌԴ, Քուվէյթ, ԱՄԷ եւ այլն) հայ հասարակական-քաղաքական գործիչների, մտաւորականների, գործարարների հետ։

«alikonline.ir» - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը յունիսի 11-ին տեսակապով քննարկում է ունեցել 12 երկրներից (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, Իրան, Լիբանան, ՌԴ, Քուվէյթ, ԱՄԷ եւ այլն) հայ հասարակական-քաղաքական գործիչների, մտաւորականների, գործարարների հետ։

Քննարկման հիմնական թեման եղել է արդէն երեք տարի դէպի Հայաստան ընդհատւած ներդրումային հոսքի վերականգնումը։

Քննարկւել է նաեւ Հայաստանի առջեւ կանգնած ներկայ հիմնախնդիրների, լուծման ուղիների, հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնները որակապէս նոր մակարդակի բարձրացնելու, Հայաստանի վերականգնման գործում Սփիւռքահայ մասնագէտների ներուժի օգտագործման, համահայկական օրակարգեր ձեւաւորելու հարցերը։

Հանդիպման մասնակից գործարարները Ռոբերտ Քոչարեանի հետ պայմանաւորւել են յունիսի 20-ից անմիջապէս յետոյ այցելել Հայաստան եւ տեղում քննարկել Հայաստանում ներդրումներ իրականացնելու ճանապարհային քարտէզը եւ առարկայական նախագծեր։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։