Հա

Քաղաքական

13/06/2021 - 13:15

«Դեռ ապրիլին կարող էին վերադարձնել գերիներին, բայց ձգեցին Նիկոլի ռէյթինգին «թթւածին տալու» համար». Վրթանէսեան

Տեղեկատւական անվտանգութեան փորձագէտ, «Ռազմինֆօ» մասնագիտացւած կայքի համակարգող Կարէն Վրթանէսեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«alikonline.ir» - Տեղեկատւական անվտանգութեան փորձագէտ, «Ռազմինֆօ» մասնագիտացւած կայքի համակարգող Կարէն Վրթանէսեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«Արագ գուգլեցի եւ ահա շատ հետաքրքիր պատկեր ականապատ դաշտերի քարտէզների ու գերիների հարցի վերաբերեալ...

ՀՀ ԱԳՆ յայտարարութիւն, ապրիլի 6. «Ըստ էութեան, ի պատասխան այս [այսինքն՝ գերիների, Վ.Կ.] հարցում նաեւ միջազգային հանրութեան ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտէզների կեղծ օրակարգ»։

Ապրիլի 24. «Ադրբեջանի դեսպանը Բայդէնից պահանջում է հարկադրել հայերին՝ տրամադրել ականապատւած տարածքների քարտէզները»։

Յունիսի 4. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջէյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել Բաքւին փոխանցել Արցախում եւ յարակից շրջաններում ականապատ տարածքների քարտէզները»։

Ակնյայտ է, չէ՞, որ առնւազն ապրիլից ադրբեջանցիները կապել են գերիների վերադարձի թեման ականապատ տարածքների քարտէզների հետ։

Պատահակա՞ն է արդեօք, որ հէնց յայտնի դարձաւ, որ ՔՊ վարկանիշը սկսել է զիջել «Հայաստան» դաշինքի ռէյթինգին, իսկ «Պատիւ ունեմ» դաշինքը մեծ հաւանականութեամբ անցնում է ԱԺ, Նիկոլը համաձայնւում է այդ քարտէզները տալ Ադրբեջանին եւ շտապ 15 գերի վերադարձնում։

Ես այսպիսի պատահականութիւնների չեմ հաւատում։

Ես եզրակացնում եմ, որ դեռ ապրիլին կարող էին վերադարձնել, բայց ձգեցին մինչեւ նախընտրական վերջին օրերը, Նիկոլի ռէյթինգին «թթւածին տալու» համար»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։