Հա

Քաղաքական

13/06/2021 - 13:20

«Մեր ժամանակ անկլաւների մասին որեւէ խօսք չի եղել, այդպիսի հարց Հայաստանի որեւէ իշխանութիւն չի քննարկել»․ Սերժ Սարգսեան

«Ես յայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապէս անկլաւների մասին որեւէ խօսք չի եղել։ Այս մասին քաղաքացիների հետ հանդիպմանը յայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը՝ արձագանքելով քաղաքացիներից մէկի՝ անկլաւների վերաբերեալ հարցին:

«alikonline.ir» - «Ես յայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապէս անկլաւների մասին որեւէ խօսք չի եղել։ Այս մասին քաղաքացիների հետ հանդիպմանը յայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը՝ արձագանքելով քաղաքացիներից մէկի՝ անկլաւների վերաբերեալ հարցին. յայտնում է Tert.am-ը:

«Կեանքիս ամենաթանկ բանը, որ իմ երեխեն է, ես տւել եմ»,- նշել է քաղաքացին։

Սերժ Սարգսեանը նշել է՝ քանի որ աշխատել է այնպիսի պաշտօններում, որը թոյլ էր տալիս ունենալ բաւարար ինֆորմացիա, ասում է՝ Հայաստանի որեւէ իշխանութիւն անկլաւների վերաբերեալ հարց չի քննարկել։

«Ինքը քամի անող է, օդ տատանող է, թող հանի փաստաթուղթը, ցոյց տայ, մի անգամ մի բան պէտք է ցոյց տայ, թէ՞ չէ»,- ասաց նա եւ կոչ արեց Նիկոլ Փաշինեանին ցոյց տալ փաստաթուղթ, թէ երբ է բանակցւել անկլաւների մասին։

«Անկլաւների մասին բանակցութիւններ չեն կարող լինել հիմա, այդ մարդը տանուլ տւած մարդ է, կապիտուլեացիայի ենթարկւած մարդ է, այդ մարդու խղճին առնւազն հինգ հազար զոհ կայ, այդ թւում՝ քո երեխան։ Ախր թող հլը փորձի դրանց պատասխանը տայ, հյետոյ սկսի բանակցութիւններ վարել»,- ասաց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։