Հա

Քաղաքական

13/06/2021 - 13:25

«Հիմա Ադրբեջանն այնքան էլ ուժեղ չէ, բայց փորձում են վախեցնել». Խաչատուրով

«Մենք վստահ էինք, քաջ, մեզանից էին վախենում, մենք չէինք վախենում նրանցից»,- Տաւուշի մարզի Նոյեմբերեանի քաղաքային հրապարակում «Հայաստան» դաշինքի քարոզարշաւի ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ գլխաւոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Իւրի Խաչատուրովը։ 

«alikonline.ir» - «Մենք վստահ էինք, քաջ, մեզանից էին վախենում, մենք չէինք վախենում նրանցից»,- Տաւուշի մարզի Նոյեմբերեանի քաղաքային հրապարակում «Հայաստան» դաշինքի քարոզարշաւի ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ գլխաւոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Իւրի Խաչատուրովը։ Այս մասին յայատնում է Panorama.am-ը:

Նա նշեց, որ հիմա, չգիտի ինչու, բոլորին վախեցնում են՝ պատերազմ կը սկսւի։

«Թող սկսւի։ Նախ չի սկսւի, երկրորդ, եթէ սկսւի, տեսնենք։ Ոչ մէկ չի ուզում պատերազմ։ Ամենաշատը մենք չենք ուզում, նրանք, ովքեր պայքարել են, գիտեն՝ ինչ է պատերազմը, արիւնը։

Նրանք, ովքեր պատերազմի չեն մասնակցել, բանակում չեն ծառայել, նրանց համար մէկ է, ընդհանրապէս չեն հասկանում՝ ինչ է մարդու կորուստը, դա չեն ապրել։ Նրանց համար մէկ է, միայն խօսում են։

Մենք տղամարդկութիւն ունենք ու ասում ենք՝ ոչ մէկի առջեւ ծնկի չենք գայ, ոչ մէկից ներողութիւն չենք խնդրի ու որեւէ մէկից բան չենք խնդրի, մենք ամէն օր աւելի ու աւելի ենք ուժեղանալու, արժանապատիւ ապրելու Հայաստանում։ Սա պէտք է մեր կրեդոն լինի»,- ասաց Յ. Խաչատուրովը։

Գեներալ-գնդապետը կրկնեց՝ մենք պատերազմ չենք ուզում, բայց անընդհատ վախեցնում են՝ կը սկսւի, կը սկսւի. «Չի սկսւի։ Ադրբեջանական բանակն այնքան ուժեղ չէ։ Պատերազմի ժամանակ տուժել է, շատ զոհեր, վիրաւորներ ունեն, շատ տեխնիկա է ոչնչացւել։ Այնքան էլ ուժեղ չեն, բայց տեսնում են իրենց առջեւ ինչ-որ տղաներ են կանգնած, փորձում են վախեցնել։ Բայց կան ոչ միայն այդ տղաները, այլ կան այս տղամարդիկ, ովքեր չեն վախենում նրանցից, ուզում են նրանց հետ երկխօսել որպէս հաւասարը հաւասարի հետ եւ յաղթել։ Սա է մեր դիրքորոշումը»։

Նոյեմբերեանցիներին ասաց, որ այսօր ամենագլխաւոր խնդիրն է այս կառավարութեանը փոխելը։

«Ռոբերտ Քոչարեանին գիտեմ 1992 թւականից։ Տղամարդու բնաւորութիւն ունի, գլուխն աշխատում է շատ լաւ, 100 տոկոսանոց հայրենասէր է, մեծ կապեր ու հնարաւորութիւններ ունի, ընդհանրապէս մեր մարդն է։ Հայ մարդ է, երբեք չի դաւաճանի, երբեք որեւէ մէկի առաջ գուխը չի կախի։ Հիմա սա է մեզ պէտք, այլեւս ոչինչ։ Լինի դա, ամէն ինչ կը լինի»,- իր ելոյթում ներկայացնելով «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին՝ ասաց գեներալ-գնդապետ Խաչատուրովը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։