Հա

Քաղաքական

13/06/2021 - 13:30

«Այս իշխանութիւնը քանդել է բոլոր այն արժէքները, որոնք գոյութիւն են ունեցել». Օհանեան

«Այս իրավիճակում մեզ իշխանութեան փոփոխութիւններ են պէտք, որպէսզի գայ փորձառու թիմ, ինչպիսին «Հայաստան» դաշինքն է»,- Տաւուշի մարզի Նոյեմբերեանի քաղաքային հրապարակում «Հայաստան» դաշինքի քարոզարշաւի ժամանակ ասաց  ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը։

«alikonline.ir» - «Այս իրավիճակում մեզ իշխանութեան փոփոխութիւններ են պէտք, որպէսզի գայ փորձառու թիմ, ինչպիսին «Հայաստան» դաշինքն է»,- Տաւուշի մարզի Նոյեմբերեանի քաղաքային հրապարակում «Հայաստան» դաշինքի քարոզարշաւի ժամանակ ասաց  ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը։ Գրում է Panorama.am-ը:

Նա համոզւած է, որ դաշինքի ընդգրկւած մարդիկ կարող են երկիրը դուրս հանել այս իրավիճակից. «Շեշտ դնում եմ փորձի ու անձնական օրինակի վրայ։ Ընտրէք 24 համարին, որը պատրաստ է զօր ու գիշեր, 24 ժամ ձեզ հետ միասին աշխատել»։

Ս. Օհանեանը նշեց, որ պատերազմի ընթացքում անգրագէտ պետական կառավարման այդունքում հայկական կողմը պարտւեց, իսկ հիմա էլ անընդհատ գտւում է պարտադրւած թելադրանքի ներքոյ, քանի որ պարտւած իշխանութիւնը շարունակում է լինել երկրի ղեկին։

«Այս իշխանութիւնը քանդել է բոլոր այն արժէքները, որոնք գոյութիւն են ունեցել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնն ինչպէս եղել, այնպէս էլ մնում է ընդդիմութիւն։ Այս կուսակցութեան ղեկավարն ինքն իրեն ընդդիմութիւն է։ Ոչ մի ծրագրային քայլ, աշխատանք չի կատարում, խօսում է բաների մասին, որոնք ստերի համակարգի մէջ են մտնում, թիմակիցները փորձում են այդ ամէնը յղկել։

Մարդիկ, որոնց հիմնական պարտականութիւնը երկրի տնտեսութիւնն է, որեւէ բանով չեն զբաղում, միայն իրենց փիառով։

Այսօրւայ իշխանութիւնները չեն կարող ու չեն ուզում տեսնել իրենց թերութիւնները։ Նրանց պէտք է հեռացնենք, որպէսզի խելքի գան, պատասխանատւութիւն կրեն այն ամենի համար, ինչ կատարել են Հայաստանի ու Արցախի գլխին»,- ասաց նա։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։