Հա

Քաղաքական

13/06/2021 - 13:50

«Մենք համոզւած ենք` այս իշխանութիւնը արդէն չկայ, ուղղակի ուրւական է, աթոռից կպած փորձում են մէկ անգամ ժողովրդին մոլորեցնելու յաջողութիւնը կրկնել»․ Ռոբերտ Քոչարեան

Մարդիկ, որոնք բացարձակապէս ոլորտից գաղափար չունեն, սկսեցին այդ ոլորտը ղեկավարել, պաշտօնին նստելուց յետոյ սկսում են հաւատալ, որ իրենք այդ ոլորտի փորձագէտն են, առաջնորդն են եւ սկսում են որոշումներ կայացնել, որոնք փոխանակ այդ ոլորտը առաջ տանելու, հետեւողականօրէն քայքայում են այն, ինչ եղել է մինչեւ հիմա։ Այս մասին Նոյեմբերեանում ընտրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը։

«alikonline.ir» - Մարդիկ, որոնք բացարձակապէս ոլորտից գաղափար չունեն, սկսեցին այդ ոլորտը ղեկավարել, պաշտօնին նստելուց յետոյ սկսում են հաւատալ, որ իրենք այդ ոլորտի փորձագէտն են, առաջնորդն են եւ սկսում են որոշումներ կայացնել, որոնք փոխանակ այդ ոլորտը առաջ տանելու, հետեւողականօրէն քայքայում են այն, ինչ եղել է մինչեւ հիմա։ Այս մասին Նոյեմբերեանում ընտրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը։ Գրում է Tert.am-ը:

«Էլիտայի դէմ պայքարը աւելի շատ դասակարգային տերմին է եւ 2018-ի յեղափոխութեան ոգին արթնացնելու նպատակ ունի, մենք տեսանք սրա հետեւանքները, ծանր են, այս ամէնի համար կան մեղաւորներ եւ պատասխանատու անձինք»,- ասաց նա։

Ռոբերտ Քոչարեանը նշեց, որ իրեն զարմացնում է այն քարոզարշաւը, որն այսօր տեղի է ունենում։ Նա նկատեց` իշխանութիւնները զրօ արդիւնք են գրանցել իրենց խոստումները կատարելու հարցում. «Այս արդիւնքով մարդամէջ դուրս գալը ամօթ է»։

«Ու քանի որ ասելիք չկայ, աշխատանքի արդիւնք չկայ, պէտք է ուրիշների վրայ յարձակւեն, անյաջողութիւնների մեղքը ուրիշներ վրայ բարդեն, պէտք է գոռան, ճւան, լաչառութիւն անեն, մատ թափ տան, կապիկութիւններ անեն ամբիոնից, այս հարցում լաւ վարպետ են»,- ասաց նա։

Ռոբերտ Քոչարեանը նշեց՝ իրենք գալիս են լուրջ ծրագրով, ունենք փորձառու թիմ, վճռական են, խոստումների տէր են, այդպէս եղել է, այդպէս կայ եւ լինելու է։ «Մենք համոզւած ենք, որ այս իշխանութիւնը արդէն չկայ, ուղղակի ուրւական է, աթոռից կպած եւ փորձում են մէկ անգամ ժողովրդին մոլորեցնելու յաջողութիւնը կրկնել»,- ասաց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։