Հա

Քաղաքական

14/06/2021 - 10:25

«Ականապատ տարածքների քարտէզները ստանալու խնդիրը Բաքւի բռնապետի համար ունի չափազանց հեռագնայ եւ կարեւոր նշանակութիւն». իրանագէտ

Ականապատ տարածքների քարտէզները ստանալու խնդիրը Բաքւի բռնապետի համար ունի չափազանց հեռագնայ եւ կարեւոր նշանակութիւն, ինչի պատճառով Հայաստանի պարտւողական վարչախմբի վրայ կիրառւում էր հսկայական ճնշում։

«alikonline.ir» - Ականապատ տարածքների քարտէզները ստանալու խնդիրը Բաքւի բռնապետի համար ունի չափազանց հեռագնայ եւ կարեւոր նշանակութիւն, ինչի պատճառով Հայաստանի պարտւողական վարչախմբի վրայ կիրառւում էր հսկայական ճնշում։ Այս մասին ֆէյսբուքի իր էջում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

Գրառումը՝ ստուրեւ.

«Ականապատ տարածքների քարտէզները ստանալու խնդիրը Բաքւի բռնապետի համար ունի չափազանց հեռագնայ եւ կարեւոր նշանակութիւն, ինչի պատճառով Հայաստանի պարտւողական վարչախմբի վրայ կիրառւում էր հսկայական ճնշում։

Հնարաւորին արագ ականազերծումը Բաքւին եւ նաեւ Անկարային պէտք է ոչ թէ Արցախից բռնազաւթւած տարածքներում զանգւածային բնակեցման գործընթաց սկսելու, այլ յաջորդ հնարաւոր պատերազմին նախապատրաստւելու համար դրանցում ռազմականացւած գօտիներ ձեւաւորելու նպատակով։ 

Նման ռազմականացւած տարածքների ստեղծումը նպատակ է հետապնդելու հնարաւորին արագացնելու եւ դիւրացնելու ոչ միայն Արցախի վերջնական բռնազաւթումը, այլ «լաւագոյն հեռանկարում» նաեւ Հայաստանը մասնատելը։

Սրան զուգահեռ, ակնյայտ է, որ Ռուսաստանի շահերը պահանջում են Արցախում ոչ միայն հայկական հոծ բնակչութեան գոյութիւն, ինչն արդարացնում է ռուսական խաղաղապահ ուժերի ներկայութիւնը, այլ, նաեւ, այդ խաղաղապահների անվտանգութեան ապահովում, ինչը ենթադրում է ադրբեջանաթուրքական ուժերի արագ ծաւալման հնարաւորութեան բացառում։ 

Ամենայն հաւանականութեամբ, հէնց սա է պատճառը, որ ռուսական կողմը կարծես շահագրգիռ չէր ականապատ տարածքների քարտէզների՝ Բաքւին փոխանցմամբ, եւ գործընթացը, դատելով առկայ տեղեկատւութիւնից, ընթացել է բոլորովին այլ միջնորդի ջանքերով»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։