Հա

Քաղաքական

14/06/2021 - 11:40

«Արթնանալ է պէտք, ժողովուրդ». Բագրատ Սրբազան

«Արթնանալ է պէտք, ժողովուրդ։ Առաջին հերթին՝ ինքնաքննութիւն ունենալու եւ չխուսափելու ու չփորձելու խուսանաւել, որ մենք պարտւել ենք»,- կիրակնօրեայ աղօթքում ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը, որը ներկայացւած է Տաւուշի թեմի ֆէյսբուքեան էջում։ 

«alikonline.ir» - «Արթնանալ է պէտք, ժողովուրդ։ Առաջին հերթին՝ ինքնաքննութիւն ունենալու եւ չխուսափելու ու չփորձելու խուսանաւել, որ մենք պարտւել ենք»,- կիրակնօրեայ աղօթքում ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը, որը ներկայացւած է Տաւուշի թեմի ֆէյսբուքեան էջում։

«Ինձ շատ յաճախ ասում են` այդքան շատ խօսում էք պարտութեան մասին, արդեօ՞ք այդ պարտութիւնը յուսահատութիւն չի բերում։ Ոչ։ Հակառակը՝ այդ պարտութիւնը ճշմարտութիւնն է ցոյց տալիս եւ ճշմարտութեան ճանապարհը։

Բայց սա չընդունելը, դեռ մի բան էլ դրա վրայ յոխորտալը աւելի է խորացնում մեղքը։ Եսայի մարգարէն ասում է՝ այդպիսի մարդու վրայ դադարեցրէք յոյս դնել, որի շունչը ռունգերի մէջ է, որովհետեւ նա չի կարող վստահութիւն ներշնչել։

Այսինքն՝ երբ չես ընդունում, որ պարտւել ես, եւ չես մտածում այդ իրավիճակում հասնելու ճշմարտութեան խորքին, ստախօսութեամբ ու խաբէութեամբ ես ապրում, չես էլ կարող այդ իրավիճակից դուրս գալ, որովհետեւ խաբել ես, խաբում ես ու խաբելու ես ինքդ քեզ, քո շուրջը գտնւողներին եւ ընդհանրապէս ամէն տեղ»,- ասել է Բագրատ Սրբազանը։ 

Նա նշել է, որ մենք գտնւում ենք շատ կարեւոր հանգրւանում.

«Մեր յոյսը երբեք չենք կորցնում մեր Տիրոջից, ով ասել է մեզ, - Ձեր երկիրն անցնում է տառապանքի ճանապարհով, բայց լքւած ու աւերակ չի լինելու, լինելու է Իմ կամքի երկիրը, լինելու է շէն ու յաղթող երկիր, միայն թէ ճանաչէք ու ընդունէք ձեր մեղքը եւ բուժէք ու ապաքինէք այդ մեղքը, սրբէք եւ արդարացէք։

Թող Աստւած զօրացնի բոլորիս, իմաստութիւն տայ, ճշմարտութիւնը բացի մեր աչքերի առջեւ՝ չվախենալու գնահատել այդ ճշմարտութիւնը եւ ընթանալու դէպի մեր կեանքի բարձունքները։

Եւ այո, ես հաւատում եմ, որ Հոգեւոր Հայաստանը յաղթելու է Նոր Հայաստանին»։

 

Յարակից լուրեր

  • Տաւուշի թեմի մանկապատանեկան երգչախումբ՝ հոգեւորից մինչեւ ժամանակակից, ջազից մինչեւ ռոք
    Տաւուշի թեմի մանկապատանեկան երգչախումբ՝ հոգեւորից մինչեւ ժամանակակից, ջազից մինչեւ ռոք

    Տաւուշի թեմի առաջնորդ՝ գերաշնորհ Տէր Բագրատ եպիսկոպոս Գալստանեանի հովանաւոր օրհնութեամբ 2016 թւականին ստեղծւել է Տաւուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը։ Հոգեւոր եւ աշխարհիկ ս տեղծագործութիւններ կատարող երգչախումբն այժմ պատրաստւում է Երեւանում սեպտեմբերի 7-ին կայանալիք Starmus VI փառատօնի շրջանակներում իրականացւող Another World համերգին։ Տաւուշցի երեխաներն ու պատանիները ելոյթ են ունենալու աշխարհահռչակ «Queen» խմբի կիթառահար Բրայեան Մէյի հետ, ով անհամբերութեամբ է սպասում նրանց հետ հանդիպմանը։

  • «Յանձնել հայրենիքը, յետոյ ունենալ հանրային համերաշխութի՞ւն. ինչպէ՞ս է դա հնարաւոր». Բագրատ Սրբազան
    «Յանձնել հայրենիքը, յետոյ ունենալ հանրային համերաշխութի՞ւն. ինչպէ՞ս է դա հնարաւոր». Բագրատ Սրբազան

    Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը վստահեցնում է՝ Արցախում ապրող ցանկացած հայ, ապրելով չորս կողմից շղթայւած, միեւնոյն է՝ ունի սրբազան ուխտ՝ ոչ մի քայլ չի՛ զիջելու Արցախի ինքնորոշման իրաւունքից. այդ ուխտն անսասան է, թէեւ Արցախում ապրողներն անորոշութեան մէջ են՝ Հայաստանից եկող տրամադրութիւնների պատճառով։

  • «Բոլոր նրանք, ովքեր կը գնան հողերի յանձնմանը, կը դառնան իրենց քաղաքական եւ բարոյական գերեզմանափորը». Բագրատ Սրբազան
    «Բոլոր նրանք, ովքեր կը գնան հողերի յանձնմանը, կը դառնան իրենց քաղաքական եւ բարոյական գերեզմանափորը». Բագրատ Սրբազան

    «Սա, ուղղակի, ամօթի եւ անարժանապատւութեան հարց է։ Ես մի անգամ, արդէն, ասել եմ, նորից եմ կրկնում՝ բոլոր նրանք, ովքեր կը գնան այդպիսի քայլի, եւ կարեւոր չէ՝ Տաւուշի մարզից կը լինի տարածքների կամ հողի յանձնումը, թէ մեր երկրի այլ հատւածներից, կը դառնան իրենց քաղաքական եւ բարոյական գերեզմանափորը»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց Տաւուշի թեմի առաջնորդ Տէր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը։

  • Բագրատ Սրբազան Հայրը պաշտօնապէս ստանձնեց հերոսական Տաւուշի թեմի առաջնորդութիւնը
    Բագրատ Սրբազան Հայրը պաշտօնապէս ստանձնեց հերոսական Տաւուշի թեմի առաջնորդութիւնը

    Իջեւանի Ս. Ներսէս Շնորհալի եկեղեցում կիրակնօրեայ պատարագով Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը պաշտօնապէս ստանձնեց Տաւուշի հոգեւոր առաջնորդի պաշտօնը:
    Հայաստանի հիւսիս-արեւելեան դարպասի՝ Տաւուշի թեմի նախորդ առաջնորդ Եզնիկ արք. Պետրոսեանը գաւազանը փոխանցեց նորանշանակ առաջնորդին՝ Բագրատ Սրբազան Հօրը:

  • Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ օծւեց Բերդի նորակառոյց եկեղեցին
    Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ օծւեց Բերդի նորակառոյց եկեղեցին

    Սեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի տօնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Տաւուշի թեմ, ուր հանդիսապետեց Բերդ քաղաքի նորակառոյց Ս. Յովհաննէս եկեղեցու օծման սրբազան արարողութեանը: Տարածաշրջանի բնակչութեան համար այս պատմական առիթով Բերդ քաղաք էր ժամանել նաեւ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։