Հա

Քաղաքական

14/06/2021 - 12:10

«Սրանք պէտք է խաղաղ հեռանան ու վերջ». Տիգրան Աբրահամեան

«Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Արդէն պատկերը պարզ է՝ Փաշինեանն ակնյայտօրէն կորցրել է վերահսկողութիւնը ե՛ւ ինքն իր նկատմամբ, ե՛ւ թէ երկրում ընթացող գործընթացների։

«alikonline.ir» - «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Արդէն պատկերը պարզ է՝ Փաշինեանն ակնյայտօրէն կորցրել է վերահսկողութիւնը ե՛ւ ինքն իր նկատմամբ, ե՛ւ թէ երկրում ընթացող գործընթացների։

Յունիսի 20-ից յետոյ սրանք հեռանալու են, ինչի գիտակցումն արդէն կայ իշխող ուժի շարքերում։

Նիկոլը դեռ դիմադրում է եւ փորձելու է իշխանութիւնը պահել նոյնիսկ ողբերգութեան գնով։ Համոզւած չեմ, որ այդ հարցում նա իր թիմի շարքերում մեծ աջակցութիւն ունի։

Այս պահին գերխնդիրն իշխանութեան անցնցում ապահովման հարցն է։

Չպէտք է թոյլ տանք, որ հասարակութեան ներսում սերմանւած թշնամութիւնը, անհանդուրժողականութիւնը որոշիչ դառնայ ընտրական գործընթացներում՝ սրանք պէտք է խաղաղ հեռանան ու վերջ։

Իսկ դրան պէտք է անմիջապէս հետեւեն իրաւական գործընթացներ»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։