Հա

Քաղաքական

14/06/2021 - 13:10

«Պահն օրհասական է». Կարէն Կարապետեանի յայտարարութիւնը Ռոբերտ Քոչարեանին աջակցելու մասին

ՀՀ նախկին վարչապետ Կարէն Կարապետեանը յայտարարութիւն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«alikonline.ir» - ՀՀ նախկին վարչապետ Կարէն Կարապետեանը յայտարարութիւն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«2021թ. յունիսի 20-ին նախատեսւած խորհրդարանական ընտրութիւնները չափազանց կարեւոր են Հայաստանի ապագայի համար: Պատերազմի հետեւանքով մեր երկիրը յայտնւել է խորը ճգնաժամի մէջ, որի ընթացքը կասեցնելն այսօր հրատապ է։

 

Պէտք է փաստել, որ`

- բանակի մարտունակութիւնն էապէս նւազել է, խարխլւած է Հայաստանի ու Արցախի անվտանգութեան ողջ համակարգը, 

- աւելացել են լրջագոյն սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են բոլոր հնարաւոր ռեսուրսների մոբիլիզացիա,

- հասարակութիւնում առկայ ներքին պառակտւածութիւնը, գրգռւածութիւնը, ապատիան ու պասիւութիւնը քայքայիչ ազդեցութիւն ունեն հասարակութեան ու պետութեան զարգացման վրայ,

- առկայ է պետութեան դերի աղաւաղում, քաղաքական դիսկուրսը իջեցւած է կենցաղային մակարդակի, պետական համակարգը գործում է իմպուլսիւ եւ ոչ համակարգային,

- ունենք սփիւռքի հետ յարաբերութիւնների, արժէքային համակարգի եւ ազգային գաղափարախօսութեան ճգնաժամ,

- բազմաթիւ այլ խնդիրներ:

Պահն օրհասական է, մարտահրաւէրները` բազմաշերտ ու վտանգաւոր, իսկ լուծումները` սահմանափակ ու բարձր պրոֆեսիոնալիզմ պահանջող:

Պէտք է`

- արագօրէն վերականգնել մեր անվտանգութեան համակարգը,

- մեր երկրում ու տներում հաստատել հանդուրժողականութիւն եւ հանգստութիւն,

- արտաքին քաղաքական յարաբերութիւններում ունենալ կանխատեսելի եւ վստահելի գործընկերոջ համբաւ,

- իրականացնել արդիւնաւէտ հակաճգնաժամային քայլեր` բարեկեցիկ կեանքի նախադրեալներ ստեղծելու համար,

- վերագործարկել պետական արդիւնաւէտ կառավարման համակարգը,

- վերանայել սփիւռքի հետ յարաբերութիւնները` լոկ օգնողից այն վերածելով լիարժէք գործընկերոջ ու հայկական շահի լոբբիստական կենտրոնի:

Մեր այսօրւայ իրականութիւնն ականապատւած դաշտ է, որով երկիրը պէտք է անցնի։

Շրջանցելու հնարաւորութիւն գոյութիւն չունի։ 

Անհրաժեշտ է այդ ճանապարհը անցնել հնարաւորինս արդիւնաւէտ ու նւազագոյն կորուստներով:

Անհրաժեշտ է գիտակցել իւրաքանչուր սխալի գինը եւ արկածախնդրութեան գնալու անթոյլատրելիութիւնը։

Դա կարող է ապահովել Ռոբերտ Քոչարեանը։ Պետական պաշտօններ զբաղեցնելու ընթացքում, ինչպէս նաեւ մրցակցային ու բազմամշակոյթ գործարար միջավայրում կուտակած փորձի եւ ղեկավարին անհրաժեշտ անհատական ու կառավարչական յատկանիշների համադրութիւնը նրան թոյլ են տալիս պրոֆեսիոնալ թիմ ձեւաւորելով երկիրը հանել ճգնաժամից եւ տանել դէպի բարեկեցիկ ապագայ։

Նա կը ստեղծի միջավայր, որտեղ առաւելագոյնս կիրացւի մեր հասարակութիւնում առկայ պոտենցիալը եւ կունենանք ազգային, ժամանակակից, ռացիոնալ եւ արդիւնաւէտ պետութիւն։

Առաջարկում եմ անպայման գնալ քւէարկութեան, մէկ անգամ եւս սթափ մտածել` ինչ իրավիճակում ենք գտնւում, ինչպիսի մարտահրաւէրներ ունենք եւ որն է այն թիմը, որը կարող է դիմակայել դրանց` երկիրը տանելով զարգացման։ 

Խաղաղութիւն ու տրամաբանութիւն մեր երկրին, բոլորիդ լաւ տրամադրութիւն` որքանով այն հնարաւոր է այսօրւայ իրավիճակում:

 

Կարէն Կարապետեան

ՀՀ նախկին վարչապետ»

 

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը
    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

    2021 թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 խոշորացւած համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրութիւնները գործող ազգակործան իշխանութիւններին դիմադրելու հերթական հնարաւորութիւնն էր: Գրանցւած յաջողութիւների առումով ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտի առաջատար ուժն է: Կուսակցութիւնը՝ առանձնաբար եւ դաշինքներով, յաջողութիւն է գրանցել 18 համայնքներում եւ, կոալիցիոն ձեւաչափով, տեղական իշխանութիւն կը ձեւաւորի ՀՀ Շիրակի մարզի Ախուրեան համայնքում: Նախատեսւում է համագործակցութիւն ծաւալել նաեւ այլ համայնքների ընդդիմադիր, առողջ ուժերի հետ:

  • ՄԽ համանախագահները ցաւում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի կայացել
    ՄԽ համանախագահները ցաւում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի կայացել

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Խովաեւը, ամերիկացի Էնդրիւ Շոֆէրը եւ ֆրանսիացի Բրիս Ռոքֆէյն յայտարարութիւն են տարածել՝ անդրադառնալով Ստոկհոլմում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների չկայացած հանդիպմանը։

  • Հրապարակւել է Պուտին-Փաշինեան-Ալիեւ եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունւած յայտարարութիւնը
    Հրապարակւել է Պուտին-Փաշինեան-Ալիեւ եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունւած յայտարարութիւնը

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունել են համատեղ յայտարարութիւն: Այս մասին յայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

  • Յայտարարութիւն Հ.Յ.Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի
    Յայտարարութիւն Հ.Յ.Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի

    Սիրելի Հայրենակիցներ,

    Լրատուամիջոցներէն տեղեակ էք, որ Երեքշաբթի, 16 Նոյեմբեր 2021-ի յետմիջօրէի ժամը 1-ին (տեղական ժամանակով), Ատրպէյճանը նոր յարձակում շղթայազերծեց Հայաստանի դէմ, Սիւնիքի հատուածէն ներս։ Բախումները դադրեցան երեկոյեան 6։30-ին, ռուսական միջնորդութեամբ։ Հայկական բանակը ունի նահատակներ եւ նոր գերիներ։ Թշնամին եւս ունի սպաննուածներ, սակայն դժբախտաբար, գրաւած է ՀՀ հողամասերէն 41 քառակուսի քիլոմեթր տարածք։

  • ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը
    ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

    Այսօր եւս մէկ անգամ Հայաստանն ու հայութիւնը ականատես եղան Ադրբեջանի արհեստածին Հանրապետութեան նկրտումներին, որին, ցաւօք, զոհ գնացին մեր ազգի արիագոյն տղաները, բռնագրաւուեցին պետութեան տարածքներ։ Ո՛չ միայն աշխարհը գիտի, այլ ամէնից լաւ հէնց ինքը՝ Ադրբեջանն է գիտակցում, որ եթէ չլինէին ու չլինեն շահագրգիռ տարբեր երկրների ու ուժերի անմնացորդ հովանաւորութիւնը՝ ինքը ոչինչ է հայ զինուորի բազկի առջեւ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։