Հա

Քաղաքական

15/06/2021 - 13:20

«Նիկոլը նախապատրաստում է նոր մարտի 1. նրա կերպարն ամենավտանգաւոր բայրաքթարն է. ձեռքի մուրճը ոչնչով չի տարբերւում Ռուանդայի հուտուների մաչետէներից. մեր քւէաթերթիկը Նիկոլի հակաթոյնն է». Վ. Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահէ Յովհաննիսեանը գրում է․ «Երբ Նիկոլն ու այս իշխանութիւնը խոսում են անվտանգութիւնից, նոյնն է, թէ նացիստները Բուխենւալդում ՄԻՊ գրասենեակ բացէին։

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահէ Յովհաննիսեանը գրում է․ «Երբ Նիկոլն ու այս իշխանութիւնը խոսում են անվտանգութիւնից, նոյնն է, թէ նացիստները Բուխենւալդում ՄԻՊ գրասենեակ բացէին։

Արտաքին անվտանգութիւնը փլուզելուց յետոյ, հիմա նա ինտենսիւ փլուզում է ներքին անվտանգութիւնը։

Նիկոլը, մուրճը ձեռքին, նախապատրաստում է նոր մարտի 1։ Սա տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ, նա թաքուն ոչինչ չի անում։ Ու մենք բոլորս սպասում ենք, որ փաստը կատարւի։

Պետական ինստիտուտների անգործութեանը մենք սովոր ենք. ԿԸՀ-ն, իրաւապահները, Անվտանգութեան խորհուրդը, ԱԺ-ն դիտորդի դերում են։ Ընտրութիւնների իբր մասնակից 26 ուժերի ճնշող մեծամասնութիւնը դիտորդ է։

Բայց նոյնիսկ սա չէ վատագոյնը։ Ամէն ինչ տեղի է ունենում հասարակութեան աչքի առաջ՝ դասախօսների, ուսուցիչների, բժիշկների, տնային տնտեսուհիների, գործարարների, բոլորի։

Վերնախաւերի վերջը տալու՝ Նիկոլի կոչերը նման են Ռուանդայի հուտուների լիդերների կոչերին։

Նիկոլը բոլորին ուզում է թշնամացնել բոլորի դէմ.

- Հոգեւորականներին՝ հաւատացեալների

- Ուսուցչին՝ աշակերտի

- Սպային՝ զինւորի

- Գրողին՝ ընթերցողի, երաժշտին՝ ունկնդրի

- Մտաւորականին՝ հասարակութեան

- Իրաւաբանին՝ քաղաքացու

- Զոհւածի ընտանիքին ու անհետ կորածի ընտանիքին, գերութիւնից եկածին ու գերութեան մէջ գտնւողին։

- Ընտանիքի անդամներին, համագիւղացիներին, հարեւաններին՝ բոլորին բոլորի դէմ

Նիկոլի կերպարն ամենավտանգաւոր բայրաքթարն է։ Հիմա այդ չարագոյժ միաւորը պտտւում է մեր երկրի վրայ։

Նրա ձեռքի մուրճը ոչնչով չի տարբերւում Ռուանդայի հուտուների մաչետէներից, որոնք յետոյ դարձան հարիւր հազարաւոր մարդկանց սպանութեան առարկայ։ Զարմանալի զուգադիպութեամբ՝ նրանց հոգին էլ էր «փառաւորւում»։

Ամէն ողբերգութիւն մինչեւ ինչ-որ մի պահ կարելի է կանգնեցնել։ Ողբերգութիւնները տեղի են ունենում, երբ այդ պահերը բաց են թողնւում, երբ ողբերգութեան ճարտարապետին չեն կանգնեցնում։

Մեր պասիւ լռութեամբ, մեր վախւորած չէզոքութեամբ ի՞նչ ենք ուզում մենք, որ Նիկոլը հասնի՞ իր ուզածին, կազմակերպի բախումնե՞ր, թափւի արիւն ու յետոյ մտահոգ դէմքով հարցնենք՝ բայց ո՞նց այսպէս եղաւ, ու մի տասը տարի քննարկենք, թէ ոնց եղաւ։

Որովհետեւ կարեւոր պահերին լռում ենք, թաքնւում ենք։ Որովհետեւ մուրճի կադրերից յետոյ, ու աֆրիկեան ցեղախմբի առաջնորդին բնորոշ տեքստերից յետոյ մենք լռում ենք, ու քաղաքակիրթ հայ ժողովրդի էլիտաները, կառոյցները, հանրային հեղինակութիւնները չեն սաստում նրան, չեն բռնում նրա ձեռքը, այդ թւում՝ բառիս բուն իմաստով։ Որովհետեւ նրա թիմակիցները հեռախօսով այլ բան են ասում, մասնաւոր հանդիպումներում անկեղծանում են նրա կերպարի, հոգեվիճակի, այլանդակութիւնների մասին, իսկ յետոյ, նրա կողքին կանգնած, ծափ են տալիս։

Այսօր Երեւանի բոլոր միջավայրերում «ինչ է լինելու ընտրութիւններում», հարցին հետեւում է մի պատասխան՝ Նիկոլը տանում է բախումների։ Ու դա ասելուց յետոյ մենք հանգիստ շարունակում ենք մեր գործը։

 

Մէկ հոգու Հայաստանը

Մէկ հոգին որոշեց չեղարկել նախորդ 25 տարւայ բանակցութիւնները եւ սկսել զրօ կէտից, ու մենք հանդուրժեցինք։

Մէկ հոգին որոշեց հրահրել պատերազմ, մենք հանդուրժեցինք։

Մէկ հոգին որոշեց հոկտեմբերի 19-ին չկանգնեցնել պատերազմը, մենք հանդուրժեցինք։

Մէկ հոգին որոշեց պարտութիւնից յետոյ չհեռանալ, մենք հանդուրժեցինք։

Մէկ հոգին որոշել է գնալ յետընտրական արկածախնդրութեան՝ բոլոր անկանխատեսելի հետեւանքներով, ու մենք լուռ հետեւո՞ւմ ենք։

 

Ինչպէս խուսափել նոր մարտի 1-ից

Այլեւս մնացել է միայն մէկ տարբերակ՝ յունիսի 20-ին համատարած մերժել Նիկոլին։ Հայաստանը պէտք է դառնայ մէկ միասնական քւէաթերթիկ՝ մերժել Նիկոլին։ Որպէս քաղաքացի՝ մենք այլեւս միայն այդպէս կարող ենք կանխել բախումները։ Միայն այդպէս մենք նրան կարող ենք զրկել ներհայկական բարիկադների հնարաւորութիւնից։ Մեր քւէաթերթիկը Նիկոլի հակաթոյնն է։ Նրանք, ովքեր սա գիտակցում են ու, այնուհանդերձ, կը մնան տանը, չեն գնայ ընտրութիւնների, աջակից են դառնում հնարաւոր ողբերգութեան»։

 

Յարակից լուրեր

  • Լիկւիդացիոն գներ՝ Նիկոլ Փաշինեանից, փաթեթաւորումը՝ արեւմտեան դեսպաններից
    Լիկւիդացիոն գներ՝ Նիկոլ Փաշինեանից, փաթեթաւորումը՝ արեւմտեան դեսպաններից

    Նիկոլ Փաշինեանը, ամենայնից զատ, իսկ գուցէ ամենից առաջ ստի վաճառական է։ Լաւ վաճառական։ Նա տարիներ, տասնամեակներ շարունակ լրագրողի, խմբագրի, ապա՝ ընդդիմադիրի դերերում հմտացել է՝ սուտը՝ որպէս ճշմարտութիւն, իրականը՝ որպէս կեղծ, կեղծը՝ որպէս բնօրինակ հրամցնելու գործում։ Նոյնը շարունակում է նաեւ պետութեան ղեկավարի կարգավիճակում։ Ճշմարտութեան տեղ մատուցւող նրա ստերն անսահմանօրէն շատ են, բայց դրանց թւում կան յատկապէս ու առանձնապէս այնպիսիք, որոնք ունեն համակարգաստեղծ նշանակութիւն եւ կենսական ազդեցութիւն են թողնում պետութեան ու հասարակութեան վրայ։

  • «Պէտք է համատեղ հանրային ապագայի նախագիծ մշակենք, քանի որ պետութիւնն ընդհանուր է, իսկ Նիկոլը չի գնում»․ Վահէ Յովհաննիսեան
    «Պէտք է համատեղ հանրային ապագայի նախագիծ մշակենք, քանի որ պետութիւնն ընդհանուր է, իսկ Նիկոլը չի գնում»․ Վահէ Յովհաննիսեան

    Ներքաղաքական ստատուս-քւօ չկայ, տեղի ունեցողն այլանդակութիւն է։ Երբեմն մեզ թւում է, թէ մենք՝ Հայաստանը, Երեւանը, Ֆրանսիայի հրապարակը, մի այլ մոլորակ են։ Շատ կարեւոր է երբեմն կողքից նայել՝ ինչ է կատարւում, այդ թւում՝ սեփական քայլերին ու արարքներին։ Մեզ մօտ մի վտանգաւոր միտում կայ, երբ նախ թւում է, թէ մենք այլ մոլորակում ենք, յետոյ սթափւում ենք եւ հասկանում, որ որեւէ ռիսկ չի նւազել։

  • Նիկոլ Փաշինեանի հերթական վախերը. ինչո՞ւ է փոխւում «Քաղաքացիութեան մասին» ՀՀ օրէնքը
    Նիկոլ Փաշինեանի հերթական վախերը. ինչո՞ւ է փոխւում «Քաղաքացիութեան մասին» ՀՀ օրէնքը

    Ինչեւէ, «Քաղաքացիութեան մասին» օրէնքում լրացում կատարելու մասին» օրէնքի նախագծով առաջարկւում է ազգութեամբ հայ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն ձեռք բերելու համար որպէս պարտադիր պահանջ սահմանել Հայաստանի Հանրապետութիւնում վերջին 2 տարւայ ընթացքում առնւազն 60 օր օրինական հիմքով բնակւելու կամ գտնւելու հանգամանքը:

  • Վարչապետին նորագոյն «կաֆ»-ը
    Վարչապետին նորագոյն «կաֆ»-ը

    Մեր խորագիրը դիպուկ է։ Լաւապէս կը ցոլացնէ խորքը այդ դէպքին, որ արձանագրուեցաւ Չորեքշաբթիէն Հինգշաբթի (13-14 Յուլիս) լուսցող ժամերուն, Երեւանի «Զուարթնոց» օդակայանին մէջ։

    Ընթերցողին ներողամտութիւն կը հայցենք, որովհետեւ դիտումնաւոր կերպով դիմած ենք ֆրանսերէն (կամ այլ լեզուներու մէջ գործածուող) «կաֆ» բառին (այսինքն ապիկար սխալ):

  • «Մեր չլուծւող մեծ խնդիրը սա է՝ ծայրայեղ հակադիր կարծիքներով հասարակութիւն»․ Վահէ Յովհաննիսեան
    «Մեր չլուծւող մեծ խնդիրը սա է՝ ծայրայեղ հակադիր կարծիքներով հասարակութիւն»․ Վահէ Յովհաննիսեան

    «Այլընտրանքային նախագծեր» խումբը հրապարակել է փորձագէտ, քաղաքագէտ Վահէ Յովհաննիսեանի յօդւածը, որը ներկայացնում ենք ամբողջութեամբ.

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։