Հայաստանն այնպիսի երկիր է, որ միշտ ունեցել է անվտանգութեան սպառնալիքներ։ Եւ այդ երկրում 5 տարում փոխւում է ԱԱԾ 5 ղեկավար։ Սա դիւերսիա՞ է, յիմարութի՞ւն է։ Գլխաւոր շտաբի 4 փոփոխութիւն մի երկրում, որը չյայտարարւած պատերազմի մէջ էր գտնւում։ 3 էկոնոմիկայի նախարար մի երկրում, որը տնտեսական ճգնաժամ է ապրում։ Սա նշանակում է, որ այս մարդիկ նոյնիսկ չեն հասկանում, թէ ինչ է նշանակում իշխանական համակարգում կայունութիւն։ Իմ պաշտօնավարման տարիներին գիւղնախարար Լոքեանն աշխատեց 5-6 տարի։
«alikonline.ir» - Հայաստանն այնպիսի երկիր է, որ միշտ ունեցել է անվտանգութեան սպառնալիքներ։ Եւ այդ երկրում 5 տարում փոխւում է ԱԱԾ 5 ղեկավար։ Սա դիւերսիա՞ է, յիմարութի՞ւն է։ Գլխաւոր շտաբի 4 փոփոխութիւն մի երկրում, որը չյայտարարւած պատերազմի մէջ էր գտնւում։ 3 էկոնոմիկայի նախարար մի երկրում, որը տնտեսական ճգնաժամ է ապրում։ Սա նշանակում է, որ այս մարդիկ նոյնիսկ չեն հասկանում, թէ ինչ է նշանակում իշխանական համակարգում կայունութիւն։ Իմ պաշտօնավարման տարիներին գիւղնախարար Լոքեանն աշխատեց 5-6 տարի։ Ոստիկանապետ Հայկ Յարութիւնեանն աշխատել է 8 տարի. արթիկցիների հետ հանդիպման ընթացքում, ըստ Yerkir.am-ի, յայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։
Նրա խօսքով՝ այսպիսի պատկեր էր նաեւ միւս գերատեսչութիւններում, երբ մարդիկ պաշտօնավարում էին երկար տարիներ։ Տարին մի քանի անգամ փոխելով՝ մարդը չի հասցնում ծանօթանալ գործին, չի հասցնում խոստում տալ եւ կատարել այն։
«Հնարաւոր չի այս վիճակով կառավարել եւ հասնել յաջողութեան։ Իրենք չեն փոխւելու։ Մենք երբեք իրաւաբանին չենք դնելու՝ առողջապահութիւն ղեկավարելու, պատմաբանին՝ ջրային տնտեսութիւն ղեկավարելու համար։ Դա ապուշութեան գագաթնակէտն է։ Մենք ամէն ինչում յենւելու ենք մասնագիտական գիտելիքների վրայ, նշանակելու ենք մարդկանց, որոնք ի վիճակի են ուրիշներին կառավարել»,- Արթիկում ասաց Ռոբերտ Քոչարեանը։
Հանդիպման ընթացքում «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը պատասխանեց արթիկցիների հարցերին։