Հա

Քաղաքական

16/06/2021 - 13:40

«Հայաստանի կոկորդում մնացած հարցը, ինչո՞ւ պատերազմը շուտ չկանգնեցւեց». Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահէ Յովհաննիսեանը գրել է.

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահէ Յովհաննիսեանը գրել է.

«Հայաստանի բարդ հարցերի շարքում, այնուհանդերձ առանձնանում է մէկը. Ինչո՞ւ պատերազմը շուտ չկանգնեցւեց։

Հայ ժողովրդի մաքրման, որակական աճի եւ հեռանկարի համար սա առանցքային հարց է։

Առկայ է անհերքելի փաստ, որ հոկտեմբերի 19-ին Փաշինեանը մերժել է առաջարկը։ Երէկ հրապարակւեց փաստ, որ նման հնարաւորութիւն եղել է նաեւ այլ պահերի։

Մենք այս հարցը չենք տալիս, այս հարցը չի ձեւակերպւում որպէս հայաստանեան պոռթկում, հայաստանեան՝ էմոցիա կամ հակառակը՝ որպէս ազգային սթափութիւն։

Պուտինը եւ աշխարհի միւս լիդերները պաշտօնական խողովակներով եւ այնուհետեւ հրապարակային, զարմանք էին յայտնում, թէ Փաշինեանը ինչու չի համաձայնւում պատերազմի դադարեցմանը։

Եթէ մենք այս հարցը չենք համարում թիւ 1-ը ու հայ ժողովուրդը չի պահանջում նրանից պատասխան, ապա ուրիշ հարցերի քննարկումը ի՞նչ իմաստ ունի։

Չհամաձայնւել պատերազմի շուտ դադարեցմանը նշանակում է սպանդի ուղարկել տասնեակ հազարաւոր մարդկանց։ Այն, ինչը, ըստ էութեան, կատարւել է։

Չհամաձայնւել պատերազմի շուտ դադարեցմանը նշանակում է գիտակցւած գնալ նոր ու ծանր կորուստների։ Ինչը, ըստ էութեան, տեղի է ունեցել։

Եթէ մեր հասարակութիւնը այս հարցը չի կարեւորում, ուրեմն ձեւակերպում է, որ նորմալ է՝ ով մեռաւ` մեռաւ։ Ուրեմն ասում է մեզ Շուշին, Ղարաբաղը, Սիւնիքը չի հետաքրքրում։ Ու ասենք անկեղծ՝ մարզերից քարոզչական խմբերը ամէն անգամ այս նախադասութիւնները լսած են վերադառնում ու որպէս՝ մարդ, մայր, հայր՝ քանդւած։

Նիկոլի կողքը կանգնածները Նիկոլին այդ հարցը չե՞ն տալիս։ Լաւ իրենք իրենց այդ հարցը չե՞ն տալիս՝ իրենց տներում, իրենց երեխաների հետ շփւելիս։ Բա ո՞նց էք ապրում։

Ստացւում է, որ մենք որպէս հասարակութիւն ինքնաձեւակերպւում ենք որպէս սնունդը ու նաղդը գերնպատակ համարող միաւոր։ Բայց դա իրականում այդպէս չէ։

Այս հարցը մեր ժողովրդի կոկորդին է. Այս հարցը չի վերանալու։ Մինչեւ պատասխաններ չհնչեն այս հարցը օրակարգում է։ Եւրոպական, ռուսական դիւանագիտական նամակագրութիւնները փաստում են միջազգային հանրութեան շոկը՝ ինչու Նիկոլը չի համաձայնում դադարեցնել պատերազմը։

Այդ շոկը պէտք է մտնի ամէն հայի գիտակցութիւն։ Միայն դրանից յետոյ է հնարաւոր արժանապատիւ խաղաղութիւն եւ պետութեան վերելք։ Վստահ եմ հայաստանեան նոր առողջ էլիտաների ձեւաւորումը սկսւելու այդ հարցի հենքի վրայ։

Կան կոնկրետ մարդիկ, ովքեր պէտք է խօսեն այդ մասին՝ Ավնտանգութեան խորհրդի բոլոր անդամները, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականեանը, ՊՆ Դաւիթ Տօնոյեանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարեանը։ Նիկոլի այն նեղ շրջապատը, որը չունենալով լիազօրութիւններ, բայց Նիկոլի հետ տասնեակ հազարաւոր ճակատագրերի եւ պետութեան 100-ամեայ հեռանկարի մասին որոշումներ էր կայացնում։ Եւ վերջապէս Նիկոլը. Ինչ կարգավիճակով է լինի, որ լսարանի առաջ էլ լինի, Մայր բուհից մինչեւ ոտքերի տակ ոչխար մորթող քաղաքացին, նրան պէտք է ասեն՝ մուրճդ մի կողմ դիր ու ասա՝ ինչու էիր մերժում պատերազմը շուտ դադարեցնելու հնարաւորութիւնները։

Եթէ մենք չհասանք սրան, ոչ մի վերելք չի լինելու, ոչ մի արժանապատիւ խաղաղութիւն չի լինելու, որովետեւ մենք դրան արժանի չենք լինելու։

Մինչեւ այս հարցի պատասխանը չլինի՝ չի լինելու նորմալ կեանք. Ուսուցիչը չի կարողանալու նորմալ մտնել դասարան, դասախօսը չի մտնելու լսարան, հոգեւորականը չի կարողանալու իր գործն անել, Հայաստանում չի գրւելու լաւ գիրք, չի գրւելու լաւ երաժշտութիւն..., որովհետեւ մեր կեանքը լինելու է պսեւդոնորմալ՝ արհեստական հենքի վրայ։ Թուրքը չի հանգստանալու, մինչեւ մենք այս հարցի պատասխանը չտանք՝ որովհետեւ թուրքը հասկանալու է, որ մենք կորստի զգացում չունենք։

Կայ մէկ բնական հարց, որից խուսափում ենք՝ ինչո՞ւ պատերազմը շուտ չդադարեցւեց։ Այս հարցի պատասխանն է մեր ապագայի բանալին»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։