Հա

Քաղաքական

17/06/2021 - 09:30

««Քայլարածը» 3 տարի առաջ մեր պետութեան կործանման ընթացքը սկսեց Գիւմրիից, ձեր թասիբով դուք պէտք է Գիւմրիով փակէք այդ ամօթի եւ խայտառակութեան էջը». Իշխան Սաղաթելեանը՝ գիւմրեցիներին

Սիրելի՛ հայրենակիցներ, ի՞նչ է փոխւել 3 տարւայ մէջ ձեր կեանքում, աւելի լա՞ւ էք ապրում, էլ չէ՞ք արտագաղթում, արտագնայ աշխատանքի չէ՞ք գնում։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Գիւմրիում կայացած հանրահաւաքին յայտարարեց Դաշինքի անդամ Իշխան Սաղաթելեանը՝ դիմելով ներկաներին:

«alikonline.ir» - Սիրելի՛ հայրենակիցներ, ի՞նչ է փոխւել 3 տարւայ մէջ ձեր կեանքում, աւելի լա՞ւ էք ապրում, էլ չէ՞ք արտագաղթում, արտագնայ աշխատանքի չէ՞ք գնում։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Գիւմրիում կայացած հանրահաւաքին յայտարարեց Դաշինքի անդամ Իշխան Սաղաթելեանը՝ դիմելով ներկաներին. հաղորդում է Tert.am-ը:

«Կարո՞ղ էք ասել՝ երեք տարւայ մէջ մէկ շէնքի, գործարանի հիմք դրւե՞լ է այս քաղաքում։ Եկէք յիշենք՝ երբ են շէնքեր կառուցւել այս քաղաքում, երբ Գիւմրին ոտքի կանգնեց, յիշենք այն օրերը, որբ Գիւմրին օրէցօր ծաղկում եւ առաջ էր գնում»,- ասաց Սաղաթելեանը։

Նա նշեց՝ այս օրերին տարբեր մարզերում շինարարներ են մօտենում իրենց, վստահութեամբ ու ակնկալիքով պատմում, թէ ինչպէս է կառուցւել Դաւթաշէնի կամուրջը, Դիլիջանի թունելը, Սելիմի ճանապարհը, Սպիտակը, Գիւմրին։

«Ձեր օգնութեամբ այդ ամէնը կրկնելու ենք։ Սիրելի՛ գիւմրեցիներ, Ձեր պարտաւորութիւնը կրկնակի է, այդ «քայլարածը» 3 տարի առաջ մեր պետութեան կործանման ընթացքը սկսեց Գիւմրիից, ձեր թասիբով դուք պէտք է Գիւմրիով էլ փակէք այդ ամօթի եւ խայտառակութեան էջը»,- ասաց նա։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։