Հա

Քաղաքական

17/06/2021 - 10:35

«Համերգից յետոյ Ռ․ Քոչարեանն ինձ ներկայացրեց մեծ շանսոնիէին։ Ո՜նց մոռանամ...». Գ. Քեոսայեանի յուշերը ներկայացրել է Լ. Գալստեանը

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«alikonline.ir» - ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«ՄԵԶ ՄԻԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ ՕՐԱԿԱՐԳԸ

Աննկարագրելի ուրախ եմ եւ ոգեւորւած. տասնեակ մտաւորականներ են զանգահարում եւ պահանջում, որ իրենց անունը եւս ընդգրկւի «Հայաստան» դաշինքին սատարող Հայրենի մտաւորականների ցանկում։

Քիչ առաջ զանգեց մեր ջազային հանրայայտ կոմպոզիտոր Գարի Քեոսայեանն ու ասեց, որ իր անունը պարտադիր այդտեղ պէտք է լինի։ Իհարկէ, կը լինի, երախտագիտութեամբ պատասխանեցի։

Յետոյ շարունակեց․ «Ինչպէ՞ս կարող եմ մոռանալ․ տարիներ առաջ, երբ ԱՄՆ-ում համերգ ունէի, եւ պաշտօնական այցով այնտեղ էր Ռոբերտ Քոչարեանը, ութսուն մղոն ճանապարհ էր կտրել, որ գար համերգիս։ Նա էր, որ ինձ համոզեց, որ տեղափոխւեմ Հայաստան։ Յետոյ, երբ արդէն Հայաստանում էի, մեր ջազ քառեակը պատիւ ունեցաւ իր համերգին հիւրընկալել Շարլ Ազնաւուրին։ Համերգից յետոյ Ռ․ Քոչարեանն ինձ ներկայացրեց մեծ շանսոնիէին։ Ո՜նց մոռանամ...»։

Հիմա, երբ տարբեր ոլորտի մտաւորականներ այս վերջին օրերին իրենց տագնապն են փոխանցում եւ միեւնոյն ժամանակ պատրաստակամութիւն յայտում սատարել մեզ/ինչը մտաւորականի-մշակոյթի գործիչի համար շատ էլ հեշտ չէ/, ես հասկանում եմ, որ դանակը ոսկորին է հասել։

Բայց աւելի կարեւոր իրողութիւն կայ․ մեր տարբեր էլիտաներին՝ գիտական, կրթական, մշակութային, ոտքի է հանել Հայաստանի ճակատագիրը, երկիրը փրկելու մտահոգութիւնը, վիրաւորւած արժանապատւութիւնը, եւ մեզ միացնում ու միաւորում է Հայաստանի վերածննդի օրակարգը։

Ուրեմն, ամէն բան լաւ է լինելու...»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։