Հա

Քաղաքական

17/06/2021 - 11:50

«Ո՞ւմ Թուրքիան նախապայման ներկայացրեց՝ սահմանի ու 6 մլրդ դոլարի տնտեսական ներդրումների դիմաց յանձնել Շուշին ու Քարվաճառը»․ Նայիրի Յոխիկեան

Լրագրող Նայիրի Յոխիկեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, թէ Թուրքիայի դրօշ այրող դաշնակցականները իրենց սխալ քւէարկութեամբ յունիսի 20-ից յետոյ այրելու են հէնց ՀՅԴ-ի դրօշը։

«alikonline.ir» - Լրագրող Նայիրի Յոխիկեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, թէ Թուրքիայի դրօշ այրող դաշնակցականները իրենց սխալ քւէարկութեամբ յունիսի 20-ից յետոյ այրելու են հէնց ՀՅԴ-ի դրօշը։

Եթէ յայտարարութեանը մօտենանք օբիեկտիւ մեկնաբանութեան տեսանկիւնից, ապա Փաշինեանն ընդամէնը ասում է, որ Թուրքիայի դէմ պայքարող ՀՅԴ-ն դաւաճանել է իր սկզբունքներին եւ այլեւս ազգային նպատակներ չի հետապնդում։

Այս մեղադրանքին դաշնակցականները թող արձագանքեն։

Ես հարց եմ ուղղում 2018-ից ՀՀ-ն կառավարող բարձրագոյն իշխանութեանը եւ նրա կողքին ամուր նստած մի քանի օլիգարխներին։

Եթէ Թուրքիայի դէմ պայքարելը ազգային նպատակ էք համարում, ապա ո՞վ 2019-ի գարնանը նախաձեռնեց բանակցութիւն նոյն Թուրքիայի հետ սահմանը բացելու համար։

Ո՞ւմ Թուրքիան նախապայման ներկայացրեց՝ սահմանի ու 6 մլրդ դոլարի տնտեսական ներդրումների դիմաց յանձնել Շուշին ու Քարվաճառը։

Խնդրեմ, առայժմ այս երկու փաստարկւած հարցերին պատասխանէք՝ հասկանանք, թէ ով է գողացել ոչ միայն զինւորի կեանքը, այլև հայ ազգի ապագան»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։