Հա

Քաղաքական

17/06/2021 - 12:20

Յայտնիները միացել են «ՁԱ՛ՅՆ ՏՈՒՐ» արշաւին․ նպատակն է ընտրութիւններին ընդառաջ հանրութեանն իրազեկել ընտրական իրաւունքի եւ ընտրութիւններին քաղաքացիների մասնակցութեան կարեւորութեան մասին

«Ալիբի իրաւապաշտպան» հասարակական կազմակերպութեան կողմից յունիսի 7-ին մեկնարկել է «ՁԱ՛ՅՆ ՏՈՒՐ» արշաւը, որին միացել են մի շարք յայտնիներ, որոնց թւում են՝  Հայաստանի Հանրապետութեան ազգային հերոս, դիրիժոր Յովհաննէս Չեքիջեանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նւագախմբի գեղարւեստական ղեկավար, գլխաւոր դիրիժոր Սերգէյ Սմբատեանը, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի նախկին դատաւոր Ալւինա Գիւլումեանը, Գերաշնորհ Տ. Միքայէլ Արքեպիսկոպոս Աջապահեանը եւ այլոք։

«alikonline.ir» - «Ալիբի իրաւապաշտպան» հասարակական կազմակերպութեան կողմից յունիսի 7-ին մեկնարկել է «ՁԱ՛ՅՆ ՏՈՒՐ» արշաւը, որին միացել են մի շարք յայտնիներ, որոնց թւում են՝  Հայաստանի Հանրապետութեան ազգային հերոս, դիրիժոր Յովհաննէս Չեքիջեանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նւագախմբի գեղարւեստական ղեկավար, գլխաւոր դիրիժոր Սերգէյ Սմբատեանը, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի նախկին դատաւոր Ալւինա Գիւլումեանը, Գերաշնորհ Տ. Միքայէլ Արքեպիսկոպոս Աջապահեանը եւ այլոք։ Տեղեկացնոմւ է Tert.am-ը:

Արշաւի նպատակն է յունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրութիւններին ընդառաջ հանրութեանն իրազեկել ընտրական իրաւունքի եւ ընտրութիւններին քաղաքացիների մասնակցութեան կարեւորութեան մասին։

Հայաստանի Հանրապետութեան ազգային հերոս Յովհաննէս Չեքիջեանը, միանալով այս նախաձեռնութեանը, իր համոզմունքն է արտայայտում, որ բոլորս պարտաւոր ենք մասնակցել գալիք ընտրութիւններին։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նւագախմբի գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Սերգէյ Սմբատեանը արշաւին միացել է «Ձա´յն տուր յանուն ինքնութեան պահպանման» կոչով։ 

Գերաշնորհ Տ. Միքայէլ Արքեպիսկոպոս Աջապահեանը իր խօսքում ընդգծում է, որ «Ձայն տալը իւրաքանչիւր քաղաքացու իրաւունքն է, բայց եւ պարտականութիւնը։ Պարտականութիւնից խուսափելը դասալքութիւն է։» 

Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի նախկին դատաւոր Ալւինա Գիւլումեանն իր ուղերձում նշում է․ «Ժողովրդի իշխանութեան իրականացման միակ ճանապարհը ընտրութիւններին եւ հանրաքւէներին մասնակցելն է: Մեր երկրի համար այս դժւարին պահին գիտակցւած ընտրութեամբ իշխանութիւն ձեւաւորելը խիստ կարեւոր է»։ 

Այս կարեւոր նախաձեռնութեանը միացել են նաեւ մի խումբ մտաւորականներ, գիտնականներ եւ մարզաշխարհի ներկայացուցիչներ։ Արշաւի մասնակիցների ամբողջական հոլովակներին կարող էք ծանօթանալ հետեւեալ յղմամբ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։