Հա

Քաղաքական

17/06/2021 - 13:55

Մարդաքանակ ապահովելու` Փաշինեանի յանձնարարութիւնը ծայրայեղ դժւարութեամբ է կատարւում

«Փաստ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինեանի այսօր հրաւիրած հանրահաւաքը Հանրապետութեան հրապարակում կարող է տապալւել։ Մեր ունեցած տեղեկութիւններով` Արաբկիր համայնքում երէկւայ ձախողւած երթից յետոյ Փաշինեանը թիմին սպառնացել է, որ եթէ նոյն ձախողումը կրկնւի այսօր եւ չստացւի մարդ հաւաքել, ինքը վերջին օրով կը դադարեցնի քարոզարշաւը, եւ թիմն ամբողջութեամբ կը տապալւի։

«alikonline.ir» - «Փաստ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինեանի այսօր հրաւիրած հանրահաւաքը Հանրապետութեան հրապարակում կարող է տապալւել։ Մեր ունեցած տեղեկութիւններով` Արաբկիր համայնքում երէկւայ ձախողւած երթից յետոյ Փաշինեանը թիմին սպառնացել է, որ եթէ նոյն ձախողումը կրկնւի այսօր եւ չստացւի մարդ հաւաքել, ինքը վերջին օրով կը դադարեցնի քարոզարշաւը, եւ թիմն ամբողջութեամբ կը տապալւի։ Իսկ թիմում հասկացել են, որ անգամ վատագոյն սցենարի դէպքում Նիկոլ Փաշինեանին կը յաջողւի իր եւ ընտանիքի հարցերը լուծել, բայց իրենք կը մատնւեն անտէրութեան։

Ըստ այս օրերին սոցցանցերում տիրող հիմնական կարծիքի` եթէ մարզային այցելութիւնների ժամանակ յաջողւում էր, Փաշինեանին հարբած պահելով, ձգել քարոզարշաւը, ապա Երեւանում նոյնը չի աշխատի։ Երէկ ամբողջ օրը Արսէն Թորոսեանը լծւել է հրապարակ մարդ հաւաքելու գործին, սակայն հասկանալով, որ Փաշինեանի յանձնարարութիւնը ծայրայեղ դժւարութեամբ է կատարւում, Թորոսեանն ինքն է ընկել անհաւասարակշիռ վիճակի մէջ եւ, ըստ կառավարութեան մեր աղբիւրների, ամբողջ օրւայ ընթացքում աշխատասենեակից լսելի են եղել նրա բղաւոցները։ Ինչպէս այս տարւայ մարտի 1-ի համար Հանրապետութեան հրապարակում հանրահաւաքի համար թիւ էր դրւել մարզպետարանների, դպրոցների, մանկապարտէզների եւ պետական այլ հաստատութիւնների վրայ, նոյն սկզբունքով հիմա են գործում։ Անգամ զինկոմիսարիատների վրայ է դրւած նորակոչիկ բերելու թիւ։ Խնդիր է առաջացել քաղաքացիական հագուստով ոստիկաններ բերելու հարցում։ Իշխանութիւնը հասկացել է, որ դժգոհութիւնն այնքան է հասունացել, որ յունիսի 21-ի առաւօտեան, երբ հրապարակւեն արդիւնքները, որեւէ ուժային այլեւս չի կատարի իրենց հրահանգները»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։