Հա

Քաղաքական

17/06/2021 - 14:10

«Չսխալւել ամենակարեւոր պահին»․ Արմէն Գէորգեան

Այսօր մենք չափազանց կարեւոր ընտրութեան առաջ ենք։ Ես չէի ուզի անել այս արտայայտութիւնը, բայց այո, մենք այն իրավիճակում ենք, երբ վաղը կարող է իրօք ուշ լինել։ Մեր վաղւայ ափսոսանքն ու զղջումը կարող են որեւէ արժէք չունենալ, քանի որ այլեւս չեն փոխի մեր պատմութեան հետագայ ընթացքը։ Այդ ընթացքը մեր օգտին շրջել կարող ենք միայն յունիսի 20-ի ճիշտ ընտրութեամբ, իսկ պարզապէս բարի ցանկութիւնները մեզ ոչնչից չեն ապահովագրելու։ Այս ընտրութիւնը որքան բարդ, նոյնքան էլ պարզ է. ընտրութիւնը Հայաստանի լինել կամ չլինելու մէջ է, մեր՝ չդադարող ստորացման կամ արժանապատիւ խաղաղութեան մէջ է։

Դիմում եմ Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարներին։

Սիրելի համայնքապետեր.

Դիմում եմ ձեզ, որովհետեւ վստահ եմ ձեր հայրենասիրութեան ու պետական գիտակցութեան վրայ։

Դիմում եմ ձեզ որպէս մի մարդ, որը երկար տարիներ աշխատել է Տարածքային կառավարման նախարարի պաշտօնում ու քաջածանօթ է Հայաստանի համայնքների խնդիրներին։ Դիմում եմ ձեզ այն համոզմամբ, որ ձեզնից շատերը գիտեն իմ մօտեցումները արդարութեան եւ սկզբունքայնութեան մասին: Դրանք չեն փոխւել:

Այսօր մենք չափազանց կարեւոր ընտրութեան առաջ ենք։ Ես չէի ուզի անել այս արտայայտութիւնը, բայց այո, մենք այն իրավիճակում ենք, երբ վաղը կարող է իրօք ուշ լինել։ Մեր վաղւայ ափսոսանքն ու զղջումը կարող են որեւէ արժէք չունենալ, քանի որ այլեւս չեն փոխի մեր պատմութեան հետագայ ընթացքը։ Այդ ընթացքը մեր օգտին շրջել կարող ենք միայն յունիսի 20-ի ճիշտ ընտրութեամբ, իսկ պարզապէս բարի ցանկութիւնները մեզ ոչնչից չեն ապահովագրելու։ Այս ընտրութիւնը որքան բարդ, նոյնքան էլ պարզ է. ընտրութիւնը Հայաստանի լինել կամ չլինելու մէջ է, մեր՝ չդադարող ստորացման կամ արժանապատիւ խաղաղութեան մէջ է։

Խնդրում եմ՝ դիմանալ եւ չտրւել գործող իշխանութեան ճնշումներին։

Ընդամէնը մի քանի օր կարելի է դիմանալ իր վերջին օրերն ապրող իշխանութեան անօրինական ճնշումներին։ Նրանք ձեզ կը սպառնան, կը փորձեն սիրաշահել, խաբել, ի՜նչ ասես կանեն, բայց նժարին մեր պետութիւնն է։ Իմ յորդորն է՝ չանել որեւէ անօրինական հրահանգ. հրաժարւէ´ք կիրառել վարչական լծակները, չստիպէք մարդկանց՝ քւէարկել իրենց խղճին դէմ, ու դուք ինքներդ նոյնպէս այդպէս չանէք։

Մենք իրար հետ մեծ աշխատանք ունենք անելու, մեր երկիրը վիրաւոր է, մեր ժողովրդին ուզում են ստորացնել։ Եկէք միասի´ն դա թոյլ չտանք, եկէք միասին ոտքի կանգնեցնենք մեր երկիրը։ Եթէ մենք այսօր սխալւենք, եթէ այսօր զիջենք, եթէ այսօր կոտրւենք, վաղը կարող է ուշ լինել։

Եկէք միասին շրջենք պարտութեան էջը։

Եկէք միասին նոր էջ բացենք մեր պետութեան եւ մեր բոլորիս կեանքում։

Եկէք միասին յաղթենք։

 

ԱՐՄԷՆ ԳԷՈՐԳԵԱՆ

ՀՀ նախկին փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախկին նախարար

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։