Հա

Քաղաքական

18/06/2021 - 14:00

«Պէտք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին». Օնիկ Գասպարեան

ՀՀ Զինւած ուժերի գլխաւոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարեանը հանդէս է եկել ուղերձով, որտեղ կոչ է անում աջակցել Ռոբերտ Քոչարեանին եւ այն ուժերին, որոնք պայքարում են գործող իշխանութիւնների դէմ:

«alikonline.ir» - ՀՀ Զինւած ուժերի գլխաւոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարեանը հանդէս է եկել ուղերձով, որտեղ կոչ է անում աջակցել Ռոբերտ Քոչարեանին եւ այն ուժերին, որոնք պայքարում են գործող իշխանութիւնների դէմ:

Ստորեւ ներկայացնում ենք ուղերձը.

«Յարգելի հայրենակիցներ,

իմ զինակից ընկերներ՝ Իշխանութիւնը ցանկացած գնով պահպանելու մոլուցքը ստիպում է գործող վարչախմբին դիմել ամենակեղտոտ եւ անբարոյական քայլերի՝ վարկաբեկելով իրենց ապազգային գործունէեութեանը ընդդիմացող մարդկանց։

Ինձ մօտ այնպիսի տպաւորութիւն է ձեւաւորւում, որ պատերազմի ժամանակ վարչապետի դերը կատարող անձը եւ իր թիմակիցները ՀՀ կառավարութիւնում դիտորդի կարգավիճակ են ունեցել։ Ցանկացած իրավիճակում մեղաւորներ են փնտրում՝ իրենց ներկայացնելով անմեղ հրեշտակներ։

Անժխտելի փաստ է, որ պատասխանատւութիւնից խուսափող ղեկավարը մեծագոյն սպառնալիք է պետութեան համար։ Ես բազմիցս յայտարարել եմ, որ պատասխանատւութիւնից չեմ խուսափում եւ պատրաստ եմ աջակցել պատերազմի արդիւնքները քննող յանձնաժողովի աշխատանքներին, սակայն իշխանութեան ներկայացուցիչները շարունակում են շահարկել պատերազմի թեման՝ քաղաքական միաւորներ հաւաքելու համար։

Իհարկէ, մարդկանց վարկաբեկելու հարցում նրանք մրցակիցներ չունեն, բայց առաջարկում եմ սթափւել, եւ անհիմն յայտարարութիւններով չփորձել բոլոր մեղքերը բարդել ռազմական հրամանատարութեան վրայ։ Նրանք ցանկացած գնով ձգտում են ինքնամաքրւել՝ նշանակելով մեղաւորներ եւ փակելով պատմութեան այս ողբերգական էջը, շարունակել վայելել իշխանութեան բարիքները։

Մեր զոհւած զինակից ընկերների թափւած արիւնը զրկել է մեզ ինքնապաշտպանւելու բարոյական իրաւունքից, բայց չափերը պէտք չէ անցնել։

Օբիեկտիւ քննութիւնը ցոյց կը տայ բոլորիս մեղաւորութեան աստիճանը։ Ինչ վերաբերում է իմ քաղաքական հայեացքներին՝ ես 18 տարեկանից իմ կեանքը նւիրել եմ հայրենիքի պաշտպանութեանը եւ ոչինչ չեմ խնայել թշնամու դէմ պայքար մղելիս: Երբեք քաղաքականութեամբ չեմ զբաղւել եւ, ըստ էութեան, ինձ համար տարբերութիւն չի եղել թէ ով է ներկայացնում իշխանութիւնը:

Սակայն այսօրւայ գործող իշխանութիւնների ապազգային գործունէութիւնը ստիպեց, որ պայքարեմ նրանց դէմ՝ պետութեան կործանման գործընթացը կասեցնելու նպատակով: Ես գտնում եմ, որ այս ծանր յետպատերազմեան ճգնաժամից Հայաստանը եւ Արցախը կարող են դուրս գալ միայն արհեստավարժ ու ազգանւէր պաշտօնեաներով համալրւած կառավարութեան աշխատանքի շնորհիւ, որը պէտք է ղեկավարի փորձառու քաղաքական գործիչ:

Համոզւած եմ, որ այս իրավիճակում մենք պէտք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին եւ բոլոր այն առողջ ուժերին, որոնք պայքարում են գործող իշխանութիւնների դէմ»:

 

Յարակից լուրեր

  • Ռոբերտ Քոչարեանի մասնակցութեամբ «Հայաստան» խմբակցութիւնում քննարկւել են սահմանային իրավիճակը եւ առաջիկայ անելիքները
    Ռոբերտ Քոչարեանի մասնակցութեամբ «Հայաստան» խմբակցութիւնում քննարկւել են սահմանային իրավիճակը եւ առաջիկայ անելիքները

    Նոյեմբերի 15-ին, տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցութեան խորհրդի նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը: 

  • «Պայքարի բարիկադներում ես ձեր կողքին, ձեր առջեւ կանգնած եմ լինելու». Ռոբերտ Քոչարեան
    «Պայքարի բարիկադներում ես ձեր կողքին, ձեր առջեւ կանգնած եմ լինելու». Ռոբերտ Քոչարեան

    Պատերազմի վերաբերեալ ուզում եմ ներկայացնել մի քանի անհերքելի, անժխտելի փաստ. Առաջին, այս իշխանութիւնը արեց ամէն ինչ պատերազմը անխուսափելի դարձնելու համար: Ազատութեան հրապարակում «Հայաստան» դաշինքի հրաւիրած հանրահաւաքի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը:

  • «Ռոբերտ Քոչարեանը նոյեմբերի 8-ի հանրահաւաքին ընդգրկուն ելոյթով հանդէս կը գայ»․ Ագնեսա Խամոյեան
    «Ռոբերտ Քոչարեանը նոյեմբերի 8-ի հանրահաւաքին ընդգրկուն ելոյթով հանդէս կը գայ»․ Ագնեսա Խամոյեան

    «Սա խորհրդարանական ընտրութիւններից յետոյ «Հայաստան» դաշինքի հրաւիրած առաջին հանրահաւաքն է եւ բնական է, որ դաշինքի ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը ոչ միայն ներկայ է լինելու հանրահաւաքին, այլ նաեւ ընդգրկուն ելոյթով է հանդէս գալու՝ անդրադառնալով կուտակւած հարցերին»,- News.am-ի հետ զրոյցում յայտարարեց Հայաստան դաշինքի պատգամաւոր Ագնեսա Խամոյեանը՝ անդրադառնալով մեր այն հարցին, թէ արդեօք նոյեմբերի 8-ի հանրահաւաքին ելոյթով հանդէս է գալու նաեւ Ռոբերտ Քոչարեանը։

  • «Եթէ ոչ Քոչարեանը, ապա ո՞վ․․․». Politik.am
    «Եթէ ոչ Քոչարեանը, ապա ո՞վ․․․». Politik.am

    Խորհրդարանական արտահերթ ընտրութիւններից յետոյ, յատկապէս ընդդիմադիր ամբողջ դաշտը յայտնւել է քաղաքական մեծ փոսում։ Հետաքրքիր է, որ ընդդիմադիր մի շարք ուժեր ոչ թէ փորձում են համախմբւել եւ միասնական դուրս գալ փոսից ու նաեւ երկիրը հանել դժւարին այս իրավիճակից, այլ աւելի են դժւարացնում ընդդիմութեան համախմբումը։

  • «Քաղաքական իշխանութեան յաջորդ թիրախը Դաւիթ Տօնոյեանից յետոյ Օնիկ Գասպարեանն է»․ Նայիրի Յոխիկեան
    «Քաղաքական իշխանութեան յաջորդ թիրախը Դաւիթ Տօնոյեանից յետոյ Օնիկ Գասպարեանն է»․ Նայիրի Յոխիկեան

    Քաղաքական իշխանութեան յաջորդ թիրախը Դաւիթ Տօնոյեանից յետոյ Օնիկ Գասպարեանն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց լրագրող, փորձագէտ Նայիրի Յոխիկեանը՝ անդրադառնալով Իրազեկ քաղաքացիների միաւորում ՀԿ նախագահ Դանիէլ Իոաննիսեանի գրառմանը՝ իբրեւ թէ «Հադրութը գրաււեց բանակի որոշ պաշտօնեաների ու գլխաւոր շտաբի բացարձակ անկոպիտենտութեան արդիւնքում», իսկ «Նիկոլ Փաշինեանը վաղուց է յայտնի է սխալ մարդկանց վստահելու խասյաթով (յիշէք գոնէ Վանեցեանին), Դաւիթ Տօնոյեանին, Օնիկ Գասպարեանին ու բանակի ղեկավարութեանը իր անտեղի վստահելը շատ թանկ նստեց բոլորիս վրայ»։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։