Հա

Քաղաքական

18/06/2021 - 14:20

«Հայաստան» դաշինքի օգտին կը քւէարկի հարցւածների 28,7%-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ի օգտին՝ 25,2%-ը, «Պատիւ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8%-ը․ «Գելլափ ինթերնեշնլ»-ի հարցումների վերջին տւեալները

«Հայաստան» դաշինքի օգտին կը քւէարկի հարցւածների 28,7 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան օգտին՝ 25,2 տոկոսը, «Պատիւ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 տոկոսը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին յայտարարեց «Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նաւասարդեանը՝ ներկայացնելով հարցումների արդիւնքները, թէ քաղաքացիները յունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ո՞ր կուսակցութեան կամ դաշինքի օգտին են քւէարկելու։

«alikonline.ir» - «Հայաստան» դաշինքի օգտին կը քւէարկի հարցւածների 28,7 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան օգտին՝ 25,2 տոկոսը, «Պատիւ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 տոկոսը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին յայտարարեց «Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նաւասարդեանը՝ ներկայացնելով հարցումների արդիւնքները, թէ քաղաքացիները յունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ո՞ր կուսակցութեան կամ դաշինքի օգտին են քւէարկելու։ Գրում է Tert.am-ը:

«Ըստ հարցումների՝ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան օգտին կը քւէարկի հարցւածների 5,4 տոկոսը, «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան օգտին՝ 5,2 տոկոսը, Շիրինեան, Բաբաջանեան ժողովրդավարների դաշինքին՝ 2,8 տոկոսը, Հանրապետութիւն կուսակցութեան օգտին՝ 2,6 տոկոսը, Հայ ազգային կոնգրեսի օգտին՝ 1,5 տոկոսը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցութեան օգտին՝ 1,2 տոկոսը, 5165 ազգային պահպանողական շարժման օգտին՝ 1,0 տոկոսը, «Հայոց հայրենիք» կուսակցութեան օգտին՝ 0,8 տոկոսը, Ազգային-ժողովրդավարական բեւեռի օգտին՝ 0,7 տոկոսը, «Արդար Հայաստան» կուսակցութեան օգտին՝ 0,6 տոկոսը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցութեան օգտին՝ 0,4 տոկոսը, այլ՝ 1,1 տոկոսը, հարցմանը հրաժարւել է պատասխանել հարցւածների 5,2 տոկոսը, «ոչ մէկին» պատասխանել է հարցւածների 2,7 տոկոսը, դժւարացել է պատասխանել հարցւածների 4,1 տոկոսը»,- մանրամասնեց Նաւասարդեանը։

Հարցին՝ մասնակցելո՞ւ են արտահերթ ընտրութիւններին, հարցւածների 51,1 տոկոսը պատասխանել է՝ «միանշանակ մասնակցելու եմ», 11,4 տոկոսը՝ «աւելի շուտ մասնակցելու եմ», 13,8 տոկոսը՝ «աւելի շուտ չեմ մասնակցելու», 22,9 տոկոսը՝ «միանշանակ չեմ մասնակցելու», հարցին դժւարացել է պատասխանել է հարցւածերի 0,7 տոկոսը։ «Միանշանակ մասնակցելու եմ» ցուցանիշը որոշակի չափով նւազել է։

Հարցումներն իրականացւել են հեռախօսով, ընտրանքի ծաւալը եղել է 1105, հետազօտութեան ընտրանքային սխալը՝ +-3 տոկոս, հետազօտութիւնն իրականացւել է յունիսի 14-16-ն ընկած ժամանակահատւածում։

«Վերջին 11 տարւայ ընթացքում մեր կազմակերպութիւնն ու անձամբ ես այսքան ճնշումների փորձեր չէինք զգացել, մասնաւորապէս, նաեւ իշխանական թեւից»,- յայտարարեց Նաւասարդեանը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։