Հա

Քաղաքական

18/06/2021 - 16:40

«Եկէք լռեցնենք գժւեցնող աղմուկն ու ընտրենք խաղաղ աշխատանքը». Արթուր Վանեցեանը հանդէս է եկել ուղերձով 

Նախընտրական քարոզչութեան վերջին օրը «Պատիւ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցեանը հանդէս է եկել տեսաուղերձով.

«alikonline.ir» - Նախընտրական քարոզչութեան վերջին օրը «Պատիւ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցեանը հանդէս է եկել տեսաուղերձով.

«Սիրելի հայրենակիցներ,

Վաղը չէ միւս օրը եկէք դուրս նետենք պարտւածին մեր միջից ու ընտրենք գալիք յաղթանակները։

Եկէք մերժենք սուտն ու ապրենք մարդավայել՝ իրար յարգելով։ Եկէք հանենք մեր կեանքից չընդհատւող խելագարութիւնը ու մի պահ հանգիստ հասկանանք, թէ ոնց ենք դուրս գալու այս աւերակներից։

Հայաստանցիներ,

Դուք չէ՞ք յոգնել աղմուկ աղաղակից, թքախառը ճղճղոցներից, այս փնթի հարայ-հրոցից։ Դուք չէ՞ք զզւել։ Եկէք լռեցնենք գժւացնող աղմուկն ու ընտրենք խաղաղ աշխատանքը։ Ընտրենք լուռ կառուցելն ու հանգիստ մեր շահերն առաջ տանելը։ Եկէք լաւ ապրելու մասին այս հեքիաթները տանք այս հեքաթասացի գլխին ու խելքով իրական լաւ կեանք ստեղծենք բոլորի համար։

Եկէք շրջենք ամբարտաւան, դատարկ անկարողների էջը եւ ընտրենք համեստութիւնը, պրոֆեսիոնալիզմը եւ աշխատասիրութիւնը։

Սիրելի հայրենակիցներ,

Դուք չէ՞ք սարսափում անպաշտպան լինելու այս մշտական զգացումից. ո՞նց ենք մեր զաւակներին մեծացնելու, մեր ծնողների հանգիստն ապահովելու այս անտէրութեան մէջ՝ թշնամու հետ միջանցիկ սահմանների ու մայրաքաղաքի կենտրոնում զինւած ռազբորկաների պայմաններում։

Եկէք իրենց աթոռներից դուրս շպրտենք մեր անվտանգութիւնը քարուքանդ արածներին ու նորից մեր երկիրը դարձնենք աշխարհի ամենաապահով երկրներից մէկը։

Եկէք ռադ անենք մեր բանակի ողնաշարն իրենց բթամիտ կապիկութիւններով ջարդողներին ու կրկին դարձնենք մեր սահմաններն անառիկ, իսկ հայրենիքի պաշտպանին՝ հպարտ ու բաց ճակատ։

Եկէք երեք տարում ծերացած, կռացած, արցունքն աչքերին ու վէրքերից արնահոսող մեր տունը, մեր հայրենիքը, մեր Հայաստանը փրկենք։ Նա մեզ երբեք առիթ չի տւել իր հետ այսպէս վարւելու։

Մեծ աշխարհի մեր փոքր անկիւնը սա է։

Մեր տունը սա է։

Մերը միայն սա է։

Եկէք վերադարձնենք մեր ժպտացող, մեր ջերմացնող, մեր երիտասարդ Հայաստանը, մեր սէրը, մեր օջախը, մեր պատիւը։

Խնդրում եմ ձեզ՝ վաղը չէ միւս օրը մերժէք կապիտուլեանտին եւ ընտրէք թիւ 6 քւէաթերթիկը՝ «Պատիւ ունեմ» դաշինքը։ Ընտրէք, որ միասին իրար օգնելով, կարողանանք փրկւել։ Պատիւ ունեմ»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։