Հա

Քաղաքական

18/06/2021 - 16:50

«Քոչարեանը գրողի ծոցն է ուղարկել Նիկոլին փոխվարչապետ դարձնել առաջարկող բանագնացներին». Գաբրիէլեանով

Փաշինեանին մօտ կանգնած աղբիւրները յայտնում են, որ Փաշինեանը հոգեբանական շատ ծանր վիճակում է: Երէկւայ հանրահաւաքը պարզապէս բարոյապէս սպանել է Նիկոլին: «Իմ քայլն» իրեն պատեպատ է տալիս: Նրանք ամէն կերպ փորձում են ուղիներ գտնել դէպի Քոչարեանը:

«alikonline.ir» - Փաշինեանին մօտ կանգնած աղբիւրները յայտնում են, որ Փաշինեանը հոգեբանական շատ ծանր վիճակում է: Երէկւայ հանրահաւաքը պարզապէս բարոյապէս սպանել է Նիկոլին: «Իմ քայլն» իրեն պատեպատ է տալիս: Նրանք ամէն կերպ փորձում են ուղիներ գտնել դէպի Քոչարեանը. ըստ Yerkir.am-ի՝ գրում է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրիէլեանովը իր թելեգրամեան ալիքում։

«Ռուբէն Գրիգորեանը փորձել է հանդէս գալ որպէս միջնորդ: Նա յայտնի մոսկւացի գործարար է, որը ժամանակին ֆինանսաւորել էր «Բաղրամեան 26-ը» (մերձիշխանական թելեգրամեան ալիք), 2018-ին լիզում էր Փաշինեանի կրունկները, իսկ վեց ամիս առաջ տեղափոխւել է Նիկոլի հակառակորդների ճամբար։ Գրիգորեանը մեկնել է Երեւան եւ փորձել հանդիպել Քոչարեանի հետ: Նրա գաղափարն այն է, որ Քոչարեանը վարչապետ է, Նիկոլը՝ փոխվարչապետ արտաքին քաղաքականութեան հարցերով: Ռուբէն Ցոլակովիչին քաղաքավարի, բայց վճռականօրէն վռնդել են Քոչարեանի շտաբից:

Երէկ ամբողջ երեկոյ Հայաստանի ոստիկանապետ Վահէ Ղազարեանը փորձել է Քոչարեանի մարդկանց ապացուցել, որ Փաշինեանն անձամբ է կանգնած Քոչարեանի շտաբի երկու աշխատակիցների ձերբակալման յետեւում: Ղազարեանն արդէն բացայայտ ասում է, որ որոշ մարզերում ոստիկանութիւնը դուրս է եկել Երեւանի վերահսկողութեան տակից: Մի խօսքով՝ անվտանգութեան ուժերը «թռնում են»:

Ալէն Սիմոնեանի սեռական այլասերւածութիւնների բացայայտումը նրա քաղաքական կարիերայի աւարտն է: Փաշինեանի աջ ձեռքի ընտանիքում սարսափելի սկանդալ է:

Արարատ Միրզոյեանի կինը Աննա Յակոբեանին ասել է, որ նրա սեռական կեանքը թաւշեայ յեղափոխութեան աւարտի սկիզբն էր:

Մի խօսքով՝ «Իմ քայլը» տարտարոսի ճանապարհին է։

Երէկ ուշ երեկոյեան Փաշինեանի ստացած վերջին լուրն այն էր, որ Ռուսաստանի ամենահարուստ հայը՝ միլիարդատէր Սամուէլ Կարապետեանը, գրողի ծոցն է ուղարկել Փաշինեանի սուրհանդակներին եւ աջակցել Քոչարեանին: Նիկոլի սպառնալիքները, թէ Ալիեւն իր խնդրանքով Ինտերպոլի միջոցով հետախուզում կը յայտարարի Կարապետեանի նկատմամբ, միայն զւարճացրել է միլիարդատիրոջը»,- նշել է Գաբրիէլեանովը։

 

Յարակից լուրեր

  • Լիկւիդացիոն գներ՝ Նիկոլ Փաշինեանից, փաթեթաւորումը՝ արեւմտեան դեսպաններից
    Լիկւիդացիոն գներ՝ Նիկոլ Փաշինեանից, փաթեթաւորումը՝ արեւմտեան դեսպաններից

    Նիկոլ Փաշինեանը, ամենայնից զատ, իսկ գուցէ ամենից առաջ ստի վաճառական է։ Լաւ վաճառական։ Նա տարիներ, տասնամեակներ շարունակ լրագրողի, խմբագրի, ապա՝ ընդդիմադիրի դերերում հմտացել է՝ սուտը՝ որպէս ճշմարտութիւն, իրականը՝ որպէս կեղծ, կեղծը՝ որպէս բնօրինակ հրամցնելու գործում։ Նոյնը շարունակում է նաեւ պետութեան ղեկավարի կարգավիճակում։ Ճշմարտութեան տեղ մատուցւող նրա ստերն անսահմանօրէն շատ են, բայց դրանց թւում կան յատկապէս ու առանձնապէս այնպիսիք, որոնք ունեն համակարգաստեղծ նշանակութիւն եւ կենսական ազդեցութիւն են թողնում պետութեան ու հասարակութեան վրայ։

  • Նիկոլ Փաշինեանի հերթական վախերը. ինչո՞ւ է փոխւում «Քաղաքացիութեան մասին» ՀՀ օրէնքը
    Նիկոլ Փաշինեանի հերթական վախերը. ինչո՞ւ է փոխւում «Քաղաքացիութեան մասին» ՀՀ օրէնքը

    Ինչեւէ, «Քաղաքացիութեան մասին» օրէնքում լրացում կատարելու մասին» օրէնքի նախագծով առաջարկւում է ազգութեամբ հայ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն ձեռք բերելու համար որպէս պարտադիր պահանջ սահմանել Հայաստանի Հանրապետութիւնում վերջին 2 տարւայ ընթացքում առնւազն 60 օր օրինական հիմքով բնակւելու կամ գտնւելու հանգամանքը:

  • Վարչապետին նորագոյն «կաֆ»-ը
    Վարչապետին նորագոյն «կաֆ»-ը

    Մեր խորագիրը դիպուկ է։ Լաւապէս կը ցոլացնէ խորքը այդ դէպքին, որ արձանագրուեցաւ Չորեքշաբթիէն Հինգշաբթի (13-14 Յուլիս) լուսցող ժամերուն, Երեւանի «Զուարթնոց» օդակայանին մէջ։

    Ընթերցողին ներողամտութիւն կը հայցենք, որովհետեւ դիտումնաւոր կերպով դիմած ենք ֆրանսերէն (կամ այլ լեզուներու մէջ գործածուող) «կաֆ» բառին (այսինքն ապիկար սխալ):

  • Փաշինեանն ու «Բոլթոնի պլանը». ի՞նչ է խոստովանել Թրամփի նախկին խորհրդականը
    Փաշինեանն ու «Բոլթոնի պլանը». ի՞նչ է խոստովանել Թրամփի նախկին խորհրդականը

    Վերջին ժամերին Միացեալ Նահանգներից ստացւած երկու մեկնաբանութիւն էականօրէն կարեւոր է՝ ամբողջացնելու համար Հայաստանի Հանրապետութեան շուրջ վերջին տարիներին գերենացւող «աշխարհաքաղաքական փազլը»:

  • «Պէտք չէ վարչապետն ինքն իրեն այդքան էժան ծախի, որ վերցնի հեռախօսը եւ զանգի Էրդողանին»․ Յարութ Սասունեան
    «Պէտք չէ վարչապետն ինքն իրեն այդքան էժան ծախի, որ վերցնի հեռախօսը եւ զանգի Էրդողանին»․ Յարութ Սասունեան

    «Ընդհանրապէս, պետութեան ղեկավարները միմեանց շնորհաւորում են երկրի անկախութեան օրւայ առթիւ եւ ոչ թէ մուսուլմանական մի տօնի, եւ եթէ լինէր Թուրքիայի Անկախութեան օրը, Թուրքիան էլ շնորհաւորէր ՀՀ անկախութեան օրը, հասկանալի կը լինէր հեռախօսազանգն իբրեւ պրոտոկոլ»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Յարութ Սասունեանը, ապա ուշադրութիւն հրաւիրեց նաեւ հանգամանքի վրայ, որ հայ-թուրքական յարաբերութիւնները դեռ չեն հասել որեւէ հանգրւանի, որպէսզի տեղի ունենան հեռախօսազրոյցներ, հետեւաբար՝ «պէտք չէ, որ վարչապետն ինքն իրեն այդքան էժան ծախի, որ վերցնի հեռախօսը եւ զանգի Էրդողանին»։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։