Հա

Քաղաքական

19/06/2021 - 11:20

Հայաստանի Հանրապետութեան Պետական եկամուտների կոմիտէի եւ Իրանի մաքսային ծառայութեան պատւիրակութիւնները հանդիպել են Նորդուզ սահմանային անցակէտում

ՀՀ պետական եկամուտների կոմիտէի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադեանի գլխաւորած պատւիրակութիւնը յունիսի 18-ին՝ Նորդուզ սահմանային անցակէտում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետութեան մաքսային ծառայութեան ղեկավարի տեղակալ Իբրահիմ Նաղդիի գլխաւորած պատւիրակութեան հետ: 

«alikonline.ir» - ՀՀ պետական եկամուտների կոմիտէի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադեանի գլխաւորած պատւիրակութիւնը յունիսի 18-ին՝ Նորդուզ սահմանային անցակէտում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետութեան մաքսային ծառայութեան ղեկավարի տեղակալ Իբրահիմ Նաղդիի գլխաւորած պատւիրակութեան հետ: Տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտէի պաշտօնական կայքը:

Օրակարգում եղել են մի շարք աշխատանքային հարցեր, որոնք վերաբերում են երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան զարգացման խթանման նպատակով Մեղրիի եւ Նորդուզ անցումային կէտերում գործընթացների առաւել դիւրին եւ սահուն իրականացմանը: Դիտարկւել է նաեւ երկու երկրների միջեւ ծագող խնդիրների արագ, արդիւնաւէտ լուծման մեխանիզմների եւ հարթակների ստեղծման հարցը:

Հանդիպման ընթացքում քննարկւել են Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքների միջազգային փոխադրումներին առնչւող էլեկտրոնային տւեալների փոխանակման համակարգի գործարկմանը վերաբերող հարցեր:

Հայ եւ իրանցի գործընկերները պայմանաւորւել են ակտիւացնել երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների գործակցութիւնը, ինչը դրական կանդրադառնայ մաքսային կանոնների խախտման դէպքերի բացայայտման եւ խնդիրների առաւել արագ լուծման գործընթացի վրայ: Նախատեսւում է՝ երկու գործընկեր կառոյցների մասնագէտների տեսակոնֆերանսների միջոցով առաւել մանրամասն քննարկել համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը:

Կողմերը պատրաստակամութիւն են յայտնել նաեւ պարբերական դարձնել բարձր մակարդակի հանդիպումները՝ երկու բարեկամ երկրների մաքսային ծառայութեան ոլորտին առնչւող ընթացիկ խնդիրներին օպերատիւ լուծումներ տալու նպատակով:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/political/armenia/item/69163-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId88ad65aa92

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։