Հա

Քաղաքական

19/06/2021 - 11:35

«Կուզենայի, որ յունիսի 20-ից յետոյ Հայաստանում թշնամական մթնոլորտը վերանար»․ Հրանտ Մարգարեան

«Երկրի հիւրասրահ»-ի տաղաւարում էր «Կամաւորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարեանը։ Հաղորդման ընթացքում նա անդրադարձել է Հայաստանում թաւշեայ յեղափոխութեամբ տեղի ունեցած իշխանափոխութեան առանձնայատկութիւններին եւ «թաւշեայ իշխանութեան» տարիներին տեղի ունեցած կործանարար իրադարձութիւններին։

«alikonline.ir» - «Երկրի հիւրասրահ»-ի տաղաւարում էր «Կամաւորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարեանը։ Հաղորդման ընթացքում նա անդրադարձել է Հայաստանում թաւշեայ յեղափոխութեամբ տեղի ունեցած իշխանափոխութեան առանձնայատկութիւններին եւ «թաւշեայ իշխանութեան» տարիներին տեղի ունեցած կործանարար իրադարձութիւններին։

Նա մասնաւորապէս խօսել է Արցախեան վերջին պատերազմի եւ այդ պատերազմի արդիւնքում մեր անչափելի կորուստների մասին։ «Մեր իրականութեան մէջ տեղի են ունեցել ահաւոր երեւոյթներ՝ մենք մեր հայրենիքի մի կարեւոր մասն ենք կորցրել, պարտւել ենք, ծնկի ենք եկել, մարդիկ ունեն արժանապատւութեան կորստի զգացում, բայց եւ մինչ օրս մենք չենք հատել այն կարմիր գծերը, որ Հայաստանը դառնար Էլչիբէյի ժամանակների Ադրբեջան»,- նշել է Հրանտ Մարգարեանը՝ խօսելով յունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններով պայմանաւորւած ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։