Հա

Քաղաքական

19/06/2021 - 13:05

«Քւէարկէ՛ք արդար ու ազատ, հաշւետու եղէք միա՛յն ու միա՛յն ձեր խղճին»․ Արմէն Սարգսեան

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը հանդէս է եկել կոչով, որում ասւում է.

«alikonline.ir» - ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը հանդէս է եկել կոչով, որում ասւում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Աւարտւեց նախընտրական քարոզարշաւը։

Քաղաքական ուժերը հնարաւորութիւն ունեին, աւելի քան 10 օրւայ ընթացքում ներկայացնել այն ծրագրերն ու նպատակները, որոնք պատրաստւում են իրականացնել ձեր քւէները ստանալուց յետոյ:

Ցաւօք, այս ընթացքում եղան նաեւ անհանդուրժողականութեան, վիրաւորանքի, սպառնալիքի դրսեւորումներ, եղան նաեւ միջադէպեր, որոնք յարիր չեն ժողովրդավարութեան ձգտող կամ ժողովրդավարութիւնից խօսող որեւէ քաղաքական ուժի կամ գործչի։

Անթոյլատրելի, անընդունելի եւ խստօրէն դատապարտելի են իրաւական ու բարոյական սահմանները հատելը, իրավիճակը լարելը, առաւել եւս՝ ատելութիւն եւ թշնամանք հրահրելու բոլոր փորձերը։

Կոչ եմ անում ընտրութիւններին մասնակցող բոլոր կուսակցութիւններին ու դաշինքներին, պատգամաւորութեան բոլոր թեկնածուներին, որ իրենց գործողութիւններում եւ գործելակերպում լինեն զուսպ եւ կշռադատւած, զսպւածութեան կոչեն նաեւ իրենց համակիրներին ու կողմնակիցներին, լինեն հանդուրժող ու յարգալից, յանուն քաղաքական նպատակների չխախտեն բարոյականութեան սահմանները։

Իրաւապահ մարմիններից պահանջում եմ, որ նրանք խստագոյնս կանխեն օրէնքի եւ իրաւունքի ցանկացած խախտում, լինեն անաչառ, դրսեւորեն առաւելագոյն պատասխանատւութիւն, գործեն օրէնքին հաւատարիմ։

Այս ընտրութիւնները տեղի են ունենում բարդ, ճգնաժամային իրավիճակում եւ վճռորոշ նշանակութիւն ունեն մեր պետութեան ու ժողովրդի համար։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր լռութեան օր է։ Իսկ կիրակի՝ յունիսի 20-ին, իւրաքանչիւրը պէտք է կատարի իր ընտրութիւնը:

Որ քաղաքական ուժին էլ նախապատւութիւն տաք, ինչպիսին էլ լինի ձեր որոշումը, յիշէք, որ դա որոշում է՝ յանուն Հայրենիքի, յանուն մեր պետութեան, յանուն ձեր եւ ձեր ընտանիքի վաղւայ օրւայ։

Քւէարկէ՛ք արդար ու ազատ, հաշւետու եղէք միա՛յն ու միա՛յն ձեր խղճին։

Յաջողութիւն եւ ամենայն բարիք...»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։