Հա

Քաղաքական

20/06/2021 - 11:00

ՀՀ պատմութեան մէջ երբեք չեն եղել նման ծաւալի խախտումներ․ «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

Երէկ Հայաստանի Հանրապետութեան կենտրոնական ընտրական յանձնաժողովը նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» եւ Նիկոլ Փաշինեանի նկատմամբ՝ լռութեան օրւայ կարգը խախտելու համար։ Անհրաժեշտ է նշել, որ նշւած պատասխանատւութեան միջոցը նախընտրական քարոզչութեան շրջանում կիրառւել է միայն այդ կուսակցութեան նկատմամբ։

«alikonline.ir» - «Հայաստան» դաշինքը հայտարարութիւն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Սիրելի հայրենակիցներ

Երէկ Հայաստանի Հանրապետութեան կենտրոնական ընտրական յանձնաժողովը նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» եւ Նիկոլ Փաշինեանի նկատմամբ՝ լռութեան օրւայ կարգը խախտելու համար։ Անհրաժեշտ է նշել, որ նշւած պատասխանատւութեան միջոցը նախընտրական քարոզչութեան շրջանում կիրառւել է միայն այդ կուսակցութեան նկատմամբ։

Տեղեկացնում ենք նաեւ, որ երէկւանից տարբեր վայրերում սկսել են մեծ տպաքանակով տարածել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերեալ վիրաւորանք եւ ատելութիւն պարունակող նիւթեր։ Մեր տեղեկութիւններով, այս խայտառակ գործընթացը կազմակերպւել է յատկապէս սորոսական կազմակերպութիւնների կողմից եւ հեռացող իշխանոթեան թողտւութեամբ։ Աւելին, նոյն ժամակահատւածում տեղաղադրւել են նաեւ օրէնքով սահմանւած կարգի ակնյայտ խախտմամբ «Հանրապետութիւն» կուսակցութեան պաստառներ։

Ստացել ենք տեղեկութիւններ նաեւ, որ երէկւանից մինչ օրս ակնյայտ անհիմն հիմքով բերման են ենթարկւում «Հայաստան» դաշինքի տարածքային շտաբերի անդամներ կեղծ հաղորդումների հիման վրայ։ Առկայ են հիմնաւոր կասկածներ, որ այս հաղորդումները յատկապէս կազմակերպւում է սորոսական կազմակերպութիւնների կողմից։

Հայաստանի պատմութեան մէջ երբեք չեն եղել նման ծաւալի ընտրական գործընթացի խախտումներ, եւ հրաւիրում ենք բոլոր միջազգային դիտորդական առաքելութիւնների ուշադրութիւնն այս շարունակական խախտումներին։

Դիմում ենք ոստիկանութեանը` սեղմ ժամկէտներում, ընդհուպ մինչեւ մի քանի ժամւայ ընթացքում, յայտնաբերել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերեալ վիրաւորանք եւ ատելութիւն պարունակող նիւթեր պատրաստողներին, տարածողներին ու պատւիրատուներին եւ անյապաղ բերման ենթարկել, յատկապէս, որ համացանցում արդէն առկայ են համապատասխան տեսանիւթեր։

Հակառակ պարագայում կը գնահատենք, որ այդ գործընթացը կազմակերպւած է եւ ուղղորդւում է իշխանութիւնների կողմից»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։